18 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Աղոթք հայոց եկեղեցու եւ հայ ազգի համար

Տե՛ր Հիսուս Քրիստոս, Որդի Աստուծո, ողորմի՛ր և օրհնի՛ր Հայ Առաքելական Եկեղեցին և ապաշխարության առաջնորդիր Հայոց ազգին:

Զորացրու՛ ու պայծառեցրու՛ մեր Եկեղեցին, որ միշտ Քո ճշմարիտ Խոսքը քարոզի Հայոց մեջ ու աշխարհում:

Ավելացրու՛ հույսը, հավատը և սերը մեր բոլորի մեջ, որ մասն ենք Քո ընդհանրական եկեղեցու:

Ավելացրու՛ մեր Եկեղեցու մշակների թիվը, որ Քո Ավետարանն ու ապաշխարության կոչը հասցնե՛ն մեր ազգի զավակներին:

Տե՛ր, Հայ Առաքելական Եկեղեցուն, որը հիմնեցիր Քո Սուրբ Առաքյալների ու Սուրբ Լուսավորչի միջոցով, շնորհիր անսասան ընթացքով ու ուղիղ վարդապետությամբ առաջնորդել իրեն վստահված հոտը դեպի հոգու փրկություն:

Տե՛ր Աստված մե՛ր, հզոր և ամենողորմ, խոնարհաբար խնդրում ենք նաև, Քո բարության ներքո պահի՛ր ու պահպանի՛ր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Վեհափառ Հայրապետին և Հոգևոր դասը բոլոր փորձություններից ու չար հանգամանքներից:

Իսկ մենք, վստահելով Քեզ՝ մեր միակ Կենդանության Հույսին ու Փրկության Ապավենին, քաջալերվելով Քո խոստումից, թե.

«Եթէ ձեզնից երկուսը միաբանուեն երկրի վրայ որեւէ խնդրանքի համար, ինչ էլ որ խնդրեն, կը կատարուի նրանց համար իմ Հօր կողմից, որ երկնքում է. որովհետև ուր երկու կամ երեք հոգի հաւաքուած լինեն իմ անունով, այնտեղ եմ ես, նրանց մէջ»

օրհնում և փառավորում ենք Ամենասուրբ Երրորդությանդ` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: ԱՄԵՆ:

ՀԳ. Խնդրում ենք տարածել, որ շատ մարդիկ միանան այս աղոթքին, որով հայցենք Տեր Հիսուս Քրիստոսի ողորմածությունը մեր ազգի և եկեղեցու համար:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ