23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2023

Խուճապի կարիք չկա, սովորել ենք լարված իրավիճակում ապրելուն. Պաշտպանության փոխնախարարը՝ Երասխում կրակոցների մասին

Սա չի նպաստում բանակցային գործընթացին, վնասում է դրան, ձեռագիրը նույնն է, փորձում են փոքր, լոկալ խնդիրներ ստեղծել, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ անդրադառնալով ՀՀ սահմանին Ադրբեջանի ԶՈՒ իրականացրած գործողություններին։ «Ըստ իմ ունեցած տեղեկությունների, դրանք հեռահար կրակոցներ են եղել, առաջխաղացման որևէ քայլ տեղի չի ունեցել։ Ամեն դեպքում, խուճապի կարիք չկա, […]

Հայտարարությունն անհանգստություն է առաջացնում. Խանդանյանը` Թուրքիայի կողմից Շուշիում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին

Հայկական կողմն անհանգստություն է հայտնում Թուրքիայի նախագահի՝ Շուշիում դեսպանություն բացելու ու դա, հատկապես, Հայաստանին ուղղված ուղերձ համարելու վերաբերյալ հայտարարություններով պայմանավորված: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ նման հայտարարությունները չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության ու կայունության հասնելու գործընթացին: «Հայտարարությունն անհանգստություն է առաջացնում, պետք է հետևենք, թե ինչ զարգացում կլինի», – ասաց նա: […]

«ԵՄ դիտորդներից ի՞նչ կա». Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է. «ԵՄ դիտորդներից ի՞նչ կա։ Հակառակորդը հերթական անգամ կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել օտարերկրյա 2 քաղաքացի: Բա ԵՄ դիտորդ էիք բերում, որ զսպեն Ադրբեջանին։ Սա է Նիկոլի անվտանգությունը։ Ամեն նոր օր ավելի շատ սպառնալիք, քան նախորդ օրը»։

Ադրբեջանը Երասխում կրակ է բացել օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, վիրավորում են ստացել օտարերկրյա 2 քաղաքացի

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, 11:30-ի սահմաններում տարածելով ապատեղեկատվություն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ստեղծելով տեղեկատվական հիմք, 10-15 րոպե անց՝ ժամը 11:45-ի սահմաններում, նույն ուղղությամբ կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել օտարերկրյա 2 քաղաքացի: Այդ մասին հայտնում […]

Կրակը շարունակվել է երեք ժամ․ միջազգային հանրության լռությունը կարող է հանգեցնել նոր ագրեսիայի. Մարուքյան

Ադրբեջանը կրակ է բացել Հայաստանի ինքնիշխան տարածքում ամերիկահայ ներդրումների հաշվին կառուցվող գործարանի մեքենաների և ենթակառուցվածքների վրա։ Այդ մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Նա նշել է, որ ինտենսիվ կրակը շարունակվել է երեք ժամ։ Մարուքյանը դա որակել է աղաղակող պահվածք, որը հակասում է խաղաղ գործընթացի ուղղությամբ բոլոր ջանքերին։ «Ուժ չկիրառելու […]

Կարևոր դրվագներ՝ Էրդողանի և Ալիևի համատեղ ասուլիսից

Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 12-ին իր առաջին արտասահմանյան այցը կատարել է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոս, այնուհետև՝ Ադրբեջան։ Առանձին և ընդլայնված կազմով հանդիպումներից հետո Էրդողանը և Ալիևը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։ Ներկայացնում ենք ասուլիսից ամենակարևորը․ Ալիև․ «Այսօր քննարկել ենք պաշտպանության և պաշտպանական արդյունաբերության ոլորտում […]

ՔՊ-ականները «Տիկ-Տոկ»-ի սիրահարներ են ու անգամ վարչապետի հետ հանդիպումների ժամանակ են մտնում․ «Ժողովուրդ»

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներն իսկական փորձություն եւ գլխացավանք են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների համար: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ամեն անգամ, երբ իշխող ֆրակցիայի պատգամավորները հանդիպում են Նիկոլ Փաշինյանի հետ, նիստ են անում, վարչապետի անվտանգության աշխատակիցները պահանջում են, որ պատգամավորների հեռախոսները եւ «խելացի» ժամացույցները հավաքվեն: Հավանաբար, Փաշինյանն այնքան է երկյուղում, որ անգամ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված