16 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Կրակը շարունակվել է երեք ժամ․ միջազգային հանրության լռությունը կարող է հանգեցնել նոր ագրեսիայի. Մարուքյան

Ադրբեջանը կրակ է բացել Հայաստանի ինքնիշխան տարածքում ամերիկահայ ներդրումների հաշվին կառուցվող գործարանի մեքենաների և ենթակառուցվածքների վրա։ Այդ մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը

Նա նշել է, որ ինտենսիվ կրակը շարունակվել է երեք ժամ։ Մարուքյանը դա որակել է աղաղակող պահվածք, որը հակասում է խաղաղ գործընթացի ուղղությամբ բոլոր ջանքերին։

«Ուժ չկիրառելու կամ նույնիսկ սպառնալու բոլոր պարտավորությունների կոպտագույն խախտում է: Մենք խստորեն դատապարտում ենք այս սադրիչ պահվածքը և կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին գործողություններ ձեռնարկել Ադրբեջանի դեմ՝ ներառյալ պատժամիջոցները և ուղղակի կոչերը՝ զերծ մնալու նման ապակառուցողական մոտեցումից», – գրել է նա։

Մարուքյանի խոսքով, միջազգային հանրության լռությունը կամ Ադրբեջանի դեմ հասցեական պատժիչ միջոցների բացակայությունը կարող են հանգեցնել ժողովրդավարական Հայաստանի դեմ նոր ագրեսիայի։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ