22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2023

Չար աչք

Իր մեջ չարություն պարունակող նախանձը կարող է վնասել ուրիշներին: Դա էլ հենց չար աչքն է՝ դիվական ներգործությունը: – Հա՛յր, իսկ մի՞թե Եկեղեցին ընդունում է չար աչքը: – Այո՛, նույնիսկ հատուկ պահպանիչ աղոթք կա*: Չար աչքն ուրիշներին այն ժամանակ է վնասում, երբ մարդ ինչ-որ բան նախանձով է ասում: – Հա՛յր, շատերը մեզնից թալիսման են խնդրում՝ նորածիններին […]

Ապագա կա բոլորի համար, բայց այդ ապագան տարբեր է լինում․ Պուտին

Ապագա ունեն բոլորը, բայց այդ ապագան տարբեր է, իսկ Ռուսաստանին լավ ապագա է սպասվում, քանի որ ռուսները գիտեն՝ ինչ են ուզում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Գործարար Ռուսաստան» համառուսաստանյան հասարակական կազմակերպության անդամների հետ հանդիպման ժամանակ։ «Ինչ վերաբերում է ապագային, ապա իրականում բոլորի համար էլ ապագա կա, միայն թե այդ ապագան տարբեր է լինում, սա […]

Արցախցիների շահերը պետք է ներկայացնեն արցախցիները. ՔՊ-ական

Արցախցիների շահերը պետք է ներկայացնեն արցախցիները՝ Բաքու-Ստեփանակերտ ձևաչափի միջոցով՝ միջազգային մեխանիզմների հովանու ներքո, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: «Միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետությունն այս պահին առաջնորդվում է իր՝ միջազգայնորեն ճանաչված 29.800 քկմ տարածքի սուվերենության պահպանմամբ ու ԼՂ-ում ապրող հայ ժողովրդի իրավունքների ու անվտանգության իրացմամբ, որը մենք պատկերացնում ենք, որ պետք է […]

Երևանն ու Բաքուն կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել հունիսի 1-ին՝ Մոլդովայում. Աբդուլլաևա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել հունիսի 1-ին՝ Մոլդովայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ, հայտարարել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան, հայտնում է Reuters-ը։ «Մենք հույս ունենք, որ հունիսի 1-ին Քիշնևում վերջապես խաղաղության պայմանագիր կստորագրվի։ Սա պատմական պահ է, որը չի կարելի բաց թողնել»,- ասել է Աբդուլլաևան։

Ումի՞ց ես կադաստրի վկայական ուզում՝ Ալիևի՞ց, դու ո՞վ ես, ի՞նչ ես անում այստեղ. Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին

Սրանք փորձում են խարխլել մեր ինքնության հիմքերը, մեր ազգային, հոգևոր մշակութային բոլոր խորքերը, պետության ու պետականության նոր կոնցեպտ են փորձում բերել՝ ՀՀ քաղաքացիներին վարժեցնելով իրենց տեսակի հետ՝ ողորմելի, վախկոտ, աներազանք. խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը։ «Պետության ու պետականության նոր կոնցեպտի մասին խոսում է մեկը, ով իր կամակատարների հետ ոչնչացրել ու ոչնչացնում […]

Եթե Սերժ Սարգսյանի ժամանակ սպառազինություն չի եղել, Բաքվում այդ ի՞նչ 5 միլիարդ դոլարի զենք-զինամթերք ու տեխնիկա է ցուցադրվում. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսօր անդրադարձավ ՔՊ-ակնների կողմից շրջանառված թեզին, թե, իբր, Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ բանակում անգամ 80-ականների զենք չի եղել: «Եթե Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակահատվածում զենք-զինամթերք, սպառազինություն չի եղել, Բաքվի ավարների պուրակում այդ ի՞նչ 5 միլիարդ դոլարի զենք-զինամթերք ու տեխնիկա է ցուցադրվում»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց նա: Աբրահամյանի խոսքով, եթե […]

Ալիև-Փաշինյան բանավեճը սկզբից մինչև վերջ բեմադրված էր. Փաշինյանը սցենարով իրեն հատկացված տեքստը ջանադրաբար անգիր էր արել. Արմեն Այվազյան

Քաղաքագետ Արմեն Այվազյանը գրել է. «Մի քանի եզրակացություն՝ երեկ Մոսկվայում կայացած «բանակցությունների» վերաբերյալ։ 1. ԵԱՏՄ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին Ի. Ալիևին հրավիրելու գլխավոր նպատակն այն էր, որ Ն. Փաշինյանը բոլորի ներկայությամբ ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարի, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունն Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչում։ 2. Ալիև-Փաշինյան բանավեճը սկզբից մինչև վերջ բեմադրված էր։ Փաշինյանը սցենարով իրեն […]

Խոսքս ուղղում եմ մի շարք մտավորականների. հարգելի մտավորականներ, որ հիմա լռո՞ւմ եք, բա 5-10 տարի հետո ի՞նչի մասին եք խոսելու․ Արթուր Թովմասյան

Արթւր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Խոսքս ուղղում եմ մի շարք մտավորականների. հարգելի մտավորականներ, որ հիմա լռո՞ւմ եք, բա 5-10 տարի հետո ի՞նչի մասին եք խոսելու, հը՞ պարոնայք, արժանապատիվ ապրելո՞ւ, թե՞ էլի հանցավոր կերպով լռելու եք ու ծառայեք օտարին: Պարոնայք, հիշեք մեր պատմությունը, որ միշտ մտավորականներն են ձևավորել հանրային կարծիք, և այս օրհասական պահին […]

Գնում է պետական, ազգային, քաղաքացիական դավաճանություն. այս վիճակի հեղինակը դարձել է ազգային չարիք. Րաֆֆի Հովհաննիսյան

105 տարի առաջ այս օրը Սարդարապատում և քույր ճակատներում վճռվեց մեր ճակատագիրը, և մեր ժողովուրդը Մեծ եղեռնից 3 տարի հետո միասնական կարողացավ թշնամուն կանգնեցնել, այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: «5 տարի առաջ մեր ժողովուրդն ունեցավ արժանի վերելք, որը պատասխան էր նախորդ տարիների սխալներին: Ցավոք, այդ պայքարը, որը պատկանում էր ժողովրդին, սեփկանաշնորհվեց, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի