21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 9, 2023

Ռուսաստանը շատ լրջորեն է վերաբերվում այն ​​ամենին, ինչ կատարվում է Հայաստանում. Սերգեյ Կոպիրկին

Ռուսաստանը շատ լրջորեն է վերաբերվում այն ​​ամենին, ինչ կատարվում է Հայաստանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «ՌԴ-ն գործադրում է հնարավոր բոլոր ջանքերը՝ խաղաղության, անվտանգության և զարգացման դարաշրջան ստեղծելու համար»,- նշեց նա: Դեսպանի խոսքով՝ Մոսկվան աջակցում է այն ջանքերին, որոնք, իսկապես, նպաստում են Հարավային Կովկասում խաղաղության և հանգստության […]

ՔՊ-ական մեծամասնությունն էլ այս տարի Եռաբլուր չի այցելի․ «Հրապարակ»

Շուշին հանձնած Նիկոլ Փաշինյանը երեկ՝ Շուշիի ազատագրման, ինչպես նաեւ Երկրապահի օրը ոչ միայն չայցելեց Եռաբլուր, այլեւ մի ձեւական ուղերձ չհղեց Շուշին կրկին ազատագրելու, հետ բերելու կամ էլ Երկրապահին շնորհավորելու մասին։ Այց չի լինի նաեւ այսօր, քանի որ երեկ հայտնի դարձավ` նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով մեկնում է Մոսկվա: Տեղեկացանք, որ Փաշինյանը երեկ […]

Բանակցություններում ամենակարևոր հարցերում առաջընթաց չունենք. ԱԽ քարտուղար

Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի բանակցություններում ամենակարևոր հարցերում առաջընթաց չունեն, լրագրողներին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Դա Հայաստանի Հանրապետության սուվերեն՝ 29800 քկմ-ի արձանագրումն է, Ստեփանակերտ-Բաքու միջազգային մեխանիզմի, ինչպես նաև միջազգային երաշխիքների ստեղծումն է», – ասաց Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ նույնիսկ 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթի տարրերի պահպանումն այսօր չի հաջողվում. «Օրինակ, ըստ եռակողմ հայտարարության, Ադրբեջանը Լաչինի […]

ՔՊ-ն Արարատ Միրզոյանին կկանչի փակ հանդիպման․ «Հրապարակ»

ՔՊ խմբակցությունում մտադիր են արտգործնախարար Արարատ Միրզոյանին հրավիրել փակ հանդիպման, որպեսզի իրենց տեղեկացնի, թե ինչ է քննարկել Վաշինգտոնում եւ կա՞ն արդյոք այլ պայմանավորվածություններ, որոնց մասին հանրությանը չի հաղորդվում։ Հանդիպման օրվա մասին դեռ որոշում չկա, նախարարի գրաֆիկին պիտի հարմարվեն։ Խմբակցությունում խոր անտեղյակության մեջ են՝ ԱՄՆ-ում կայացած բանակցությունների սկզբում հայտարարվեց «առաջընթացի» մասին, իսկ հետո պարզվեց կողմերը համաձայնության […]

Ովքեր այսօր կմասնակցեն Եռատոնի միջոցառումներին․ «Ժողովուրդ»

Հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման եւ Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: Ավանդաբար Հայաստանում ու Արցախում մայիսի 9-ին մի շարք միջոցառումներ են տեղի ունենում՝ պաշտոնական մակարդակով: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա եւ այնտեղ է մասնակցելու միջոցառումների, հետեւաբար նա «Հաղթանակ» զբոսայգում ներկա չի լինի: «Ժողովուրդ» օրաթերթը […]

Այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեծ հանրահավաք է սպասվում․ «Հրապարակ»

Այսօր՝ 12.00-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեծ հանրահավաք է սպասվում, որի կազմակերպիչները «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» շարժման նախաձեռնողներն են, որոնք անցած շաբաթվանից Արցախում ստորագրահավաք են իրականացնում։ Հանրահավաքը Արցախում Ադրբեջանի կողմից հայերի էթնիկ զտումը, ցեղասպանական քաղաքականությունը դադարեցնելու և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը կատարելու պահանջով է լինելու: Հանրահավաքին լինելու են ելույթներ՝ մայիսյան հաղթանակին նվիրված: Որոշ տեղեկություններով, […]

Այս իրավիճակում փառաբանել պետք է միայն ՊԱՅՔԱՐԸ․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Ուղերձում ասվում է. «Երբ ազատագրական պայքարում հայոց բանակի երբեմնի փառավոր հաղթանակները դավադրորեն մսխված են, բանակը՝ անարգված, իսկ խաղաղությունը՝ թշնամու դիպուկահարների նշանառության տակ առնված, Հաղթանակի և խաղաղության տոնը փառաբանելն այլևս հեգնանք է թվում, հեգնանք՝ սեփական ժողովրդի և պետության հանդեպ: Այս իրավիճակում փառաբանել պետք […]

Փաշինյան-Ալիև հանդիպումը կլինի մայիսի 14-ին

Մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այս մասին հաղորդագրությունը տեղադրված է Եվրոպական խորհրդի կայքում։ Հաղորդվում է նաև, որ Փաշինյանի ու Ալիևի հաջորդ հանդիպումը նախատեսված է հունիսի 1-ին՝ Քիշնևում: Այն տեղի կունենա Ֆրանսիայի և Գերմանիայի նախագահների մասնակցությամբ։ «Նախագահ Միշելը շարունակում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի