23 Սեպտեմբերի, Saturday, 2023
KFC

Լուրեր: Մայիսի 5, 2023

Կրեմլի վրա հարձակմանը Ռուսաստանը կպատասխանի կոնկրետ գործողություններով. Լավրով

f5800ff1c0dd59_5800ff1c0dd97.thumb

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր ասել է, որ Կրեմլի վրա դրոններով կատարված հարձակմանը Կիևի և Վաշինգտոնի մասնակցության ժխտումները ոչինչ չեն նշանակում։ «Միանգամայն պարզ է, որ առանց իրենց տերերի իմացության, Կիևի ահաբեկիչները չէին կարող դա իրականացնել։ Մենք կպատասխանենք ոչ թե խոսակցություններով, այլ կոնկրետ գործողություններով», – այսօր ասել է Լավրովը։

Չեմ ցանկանում, որ «Նեմեսիս» հուշարձանի տեղադրումը Թուրքիան ընկալի որպես Հայաստանի արտաքին պետական քաղաքականության դրսևորում. Ալեն Սիմոնյան

28529885_0_0_1600_901_1920x0_80_0_0_d43bd85aae4cf524abc80d14e3191eb7_thumb.thumb

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Անկարայում անդրադարձել է Երևանում «Նեմեսիս» գործողության հուշարձանի բացմանը, որից հետո թուրքական կողմը փակել էր իր օդային տարածքը հայկական օդանավերի համար: «Ցավում եմ, որ հուշարձանի տեղադրումը նման արձագանք է ստացել Թուրքիայում: Ես այս հարցը քննարկել եմ նաև իմ թուրք գործընկերոջ հետ: Որոշումը կայացվել է ՏԻՄ-ում, և ես չեմ ցանկանում, որ հուշարձանի տեղադրումը […]

Պատասխանն այն մասին, թե արդյո՞ք Հայաստանը ունի ապագա․ Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյան (2)

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ռուսաստանցի արևելագետ և տնտեսագետ, Իսրայելի և Մերձավոր Արևելքի այլ երկրների քաղաքականության և տնտեսագիտության ոլորտի առաջատար փորձագետ Եվգենի Սատանովսկու պատասխանն այն մասին, թե արդյո՞ք Հայաստանը ունի ապագա»:

Երևանյան բեսթսելեր». Առաջին տեղում Սերժ Սարգսյանի «Բանակցային առաջնագծում» գիրքն է

IMG_0538

Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակն՝ ըստ մարտի վաճառքների։ Առաջին տեղում է Սերժ Սարգսյանի «Բանակցային առաջնագծում» գիրքը։ «Բանակցային առաջնագծում» ժողովածուն ամփոփում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տասը (2008-2018) և հետնախագահական շրջանի չորս տարիներին (2018-2022) ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ նախագահ Սարգսյանի հայտարարությունները, ուղերձները, ելույթները, հոդվածները, հարցազրույցները: […]

Եկեք առաջ չընկնենք․ Պեսկովը՝ Պուտին-Փաշինյան հանդիպման մասին

IMG_0537

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի հստակեցրել Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների առաջիկա հնարավոր հանդիպման մասին տեղեկությունները։ «Առայժմ, եկեք առաջ չընկնենք, որոշակի ծրագրեր են քննարկվում, մենք համապատասխան հայտարարություններ կանենք: Առայժմ դա վաղաժամ ենք համարում»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ հաջորդ շաբաթ նախատեսվո՞ւմ է Պուտին-Փաշինյան հանդիպում։ Հիշեցնենք՝ Փաշինյանը երեկ հայտարարել է, որ հաջորդ շաբաթ Մոսկվա […]

Մինչ օրս շատ բարդ հարց է եղել Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, որը նշանակում է ընդունել, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է. Ջեյմս Ուորլիք

IMG_0529

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը անիրատեսական է համարում այս փուլում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնությունը, գրում է «Ամերիկայի ձայնը»: Նրա խոսքով` առկա են բազմաթիվ չկարգավորված խնդիրներ, ներառյալ կոմունիկացիայի, փախստակամնների, սահմանների, բնական ռեսուրների կառավարման և այլ հարցեր: Դեսպան Ուորլիքը կարևորում է հատկապես Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ շեշտելով՝ առանց կարգավիճակի խնդրի կարգավորման, որը […]

Մեր Երկրի համար այս ճակատագրական փուլում սա առաջնահերթ խնդիր է…. Գևորգ Դանիելյան

IMG_0527

Գևորգ Դանեիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Որևէ մեկն օժտված չէ պետության համար առանցքային հարցերով միանձնյա որոշումներ կայացնելու իրավասությամբ, իսկ առանձին ճակատագրական հարցերով անգամ խորհրդարանն է զրկված այդպիսի հարցերով օրենքներ ընդունելու իրավասությունից (տարածքների փոփոխությունը, վերպետական միջազգային կազմակերպությանը միանալը կամ դուրս գալը): Ըստ այդմ էլ Սահմանադրությամբ ներդրվել են անվտանգության այնպիսի «բարձիկներ», ինչպիսիք են՝ նշված հարցերով ստորագրված […]

Ալեն Սիմոնյանը «հայրենասիրական» խրոխտ քայլ է կատարել Թուրքիայում․ «Հրապարակ»

IMG_0526

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ «հայրենասիրական» խրոխտ քայլ է կատարել Թուրքիայում․ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գագաթնաժողովի շրջանակներում՝ լիագումար նիստին ելույթ է ունեցել հայերենով, այն պարագայում, երբ սեւծովյանի աշխատանքային լեզուն ռուսերենն է կամ անգլերենը, եւ նա երկու լեզվին էլ լիարժեք տիրապետում է։ ԱԺ նախագահն իր ելույթում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը․ «Նախորդ տարվանից Հայաստանը եւ […]

Հովիկ Աղազարյանի հայհոյախառն հաղորդագրությունների համար քաղաքացին ԱԺ կդիմի․ «Ժողովուրդ»

IMG_0518

Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քաղաքացի Տաթեւ Վիրաբյանը պատրաստվում է դիմում ներկայացնել Ազգային ժողով, որպեսզի ստեղծվի էթիկայի հանձնաժողով, եւ քննվի Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանի պահվածքը: Այս մասին օրաթերթի հետ զրույցում հայտնել է հենց ինքը՝ Արցախի բնակիչ, լրագրող Տաթեւ Վիրաբյանը։ Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Անահիտ Վիրաբյան անուն-ազգանունով մի կին օգտատեր հայտարարեց, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի