21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 22, 2023

29 800-ը շատ նման է 30 արծաթին․ Իրեն հասնում է ոչ թե 29 800 կմ, այլ 2 մետր երկարությամբ, 1 մետր լայնքով տարածք ընդամենը՝ այս արևի տակ․ Բագրատ Սրբազան

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը շեշտում է՝ Նիկոլ Փաշինյանը չի որոշելու մեր կյանքի ընթացքը և իրավունք չունի ստորագրել որէ փաստաթուղթ, որով տարածքներ կհանձնվեն թշնամուն։ «Ուզում է՝ իրեն պատռտի, պատերով տա, գոռա, կանչի, սթափ և ոչ սթափ վիճակում լինի, չունի իրավունք ստորագրելու՝ հանձնելու որևէ բան։ Իրենց հայրական տնից չեն բերել»,- կառավարության […]

«Նամուսը տվեցին շանը՝ չկերավ, մարդը կերավ». Արշավիր Ղարամյան

Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՆԱՄՈՒՍԸ ՏՎԵՑԻՆ ՇԱՆԸ՝ ՉԿԵՐԱՎ, ՄԱՐԴԸ ԿԵՐԱՎ»: Մենք կորցրեցինք հոգևորը՝ արժեքային համակարգը, մեր թասիբն ու նամուսը, դրա համար էլ կորցնում ենք մեր Հայրենիքի ( ՀՀ և ԱՀ) տարածքները, մեր ֆիզիկականը՝ գենոֆոնդը…»։

«Ես պահանջում եմ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. բոլոր մարդիկ պետք է անհապաղ լինեն ԾՆՈՂՆԵՐԻ կողքին…». Կարեն Քոչարյան

Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ասուլիսին՝ գրում է. «Այս մարդն ընդամենը երկու-երեք ժամերի ընթացքում խաչ է քաշում բոլոր արցախցիների (120.000 գոմարած առնվազն այդքան հարազատներ Հայաստանում ), Հայ Առաքելական Եկեղեցու և նրա հետևորդների, բոլոր այն մարդկանց, ովքեր չեն պատրաստվում արտագաղթել և ասիմիլյացվել այլ ազգերի հետ, բոլոր զինվորականներին և հերոսներին, ինչպես նաև նրանց ընտանիքների […]

«16%-ոց կասկածելի վարկանիշ ունեցողը հանգիստ խոսում է իր «ղեկավարած» երկրի տարածքները հանձնելու պատրաստակամության մասին: Սա չլսված պատմություն է, մղձավանջ». Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հազարավոր ոստիկաններով պաշտպանված կապիտուլյանտը բռնաբարում է մի ողջ ժողովրդի անվտանգությունն ու խաղաղ ապագան: Ինքը հիմա լիովին պաշտպանված է, իսկ հայ ժողովուրդը` անպաշտպան: Ոստիկանները բարեխղճորեն պաշտպանում են մի ասուլիս, որտեղ ասուլիս տվողն ասում է, որ նույն ոստիկանի ընտանիքի անդամները վաղը լինելու են անպաշտպան ու անհայրենիք: 16%-ոց կասկածելի վարկանիշ ունեցողը […]

Եթե ղարաբաղյան հարցի վերաբերյալ խոսողը լիներ Ղարաբաղը, հարցը վաղուց լուծված կլիներ. Փաշինյան

Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցում ՀՀ-ն, իհարկե, աջակցելու է ԼՂ-ին: Ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Կա հարցի մեկ շահառու, բայց նա քննարկման կողմ չէ: Ուրիշները գնում են, տարբեր տեղերում քննարկում են, որոշում են, հետո գալիս են այդ թիվ մեկ շահառուին կա՛մ տեղյակ են պահում, կա՛մ տեղյակ չեն պահում: Այս իրադրությունը մենք լա՞վ […]

Վաշինգտոնում խաղաղության պայմանագրի նախագծի ևս երկու հոդված հնարավոր եղավ համաձայնեցնել. Արարատ Միրզոյան

Բանակցությունների հարցում Վաշինգտոնում որոշակի առաջընթաց ձեռք բերվեց այն առումով, որ խաղաղության պայմանագրի նախագծի ևս երկու հոդված հնարավոր եղավ համաձայնեցնել, բայց մի քանի այլ հոդվածների շուրջ հնարավոր եղավ անկեղծ խոսակցություն ծավալել, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Կարող եմ ասել, որ այդ խոսակցությունների ընթացքում կողմերը շատ լավ են հասկանում մեկը մյուսի մտադրությունները […]

Մոսկվան կշարունակի երկխոսությունը Հայաստանի հետ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցի շուրջ. Պեսկով

Մոսկվան կշարունակի երկխոսությունը Հայաստանի հետ կազմակերպությանը հետագա անդամակցության հարցի շուրջ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ինչ վերաբերում է Հայաստանի վարչապետի հայտարարությանը, ապա մենք, անշուշտ, կշարունակենք երկխոսությունը մեր հայ ընկերների հետ, կխոսենք նրանց հետ ՀԱՊԿ-ի գործունեությանը մեր հետագա համատեղ մասնակցության թեմայով»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի