22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Ես պահանջում եմ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. բոլոր մարդիկ պետք է անհապաղ լինեն ԾՆՈՂՆԵՐԻ կողքին…». Կարեն Քոչարյան

Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ասուլիսին՝ գրում է. «Այս մարդն ընդամենը երկու-երեք ժամերի ընթացքում խաչ է քաշում բոլոր արցախցիների (120.000 գոմարած առնվազն այդքան հարազատներ Հայաստանում ), Հայ Առաքելական Եկեղեցու և նրա հետևորդների, բոլոր այն մարդկանց, ովքեր չեն պատրաստվում արտագաղթել և ասիմիլյացվել այլ ազգերի հետ, բոլոր զինվորականներին և հերոսներին, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին և բոլոր մտածող և ուղեղ ունեցող մարդկանց:

Կարծում եմ, որ բոլոր նշված մարդիկ չեն ձգտում իշխանության, չեն ուզում ունենալ ծառայողական մեքենաներ և քարտուղարուհիներ, չեն ուզում ապրել կառավարական ամառանոցներում, չեն ուզում Հայաստանում քայլել հազարավոր ոստիկաններով շրջապատված… Բոլոր այդ մարդիկ ուզում են հանգիստ ապրել իրենց երկրում` անվտանգ Հայաստանում:

Այս իշխանությունները դա չեն կարողանում ապահովել… ավելին, այս իշխանությունների օրոք, յուրաքանչյուր հաջորդ օրը ավելի վտանգավոր է դառնում: Եվ եթե բոլոր այդ մարդիկ դուրս գան փողոց, պահանջեն այս իշխանությունների և մասնավորապես` Նիկոլ Փաշինյանը հրաժարականը, միաժամանակ հայտարարելով, որ չեն հավակնում իշխանության, սրանք շատ արագ կհեռանան:

Սկսեմ ինձանից.
Ես` Կարեն Քոչարյանս, երբևէ չեմ հավակնել որևէ պաշտոնի և իշխանափոխությունից հետո չեմ հավակնելու: ԵՍ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ:

Հ.Գ. Վերոնշյալ բոլոր մարդիկ պետք է անհապաղ լինեն ԾՆՈՂՆԵՐԻ կողքին… որովհետև այդ մարդիկ ևս չեն հավակնում իշխանության»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ