22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2023

Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, կստանան 1 միլիոն դրամ

Հայաստանում կանայք կկարողանան կամավոր հիմունքներով ներգրավվել պարտադիր զինվորական ծառայության մեջ։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ներկայացմամբ՝ կանանց համար պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվելու է 6 ամիս։ Զորակոչված իգական սեռի ներկայացուցիչները նշանակվում են ուսումնական զորամասերում ու նրանց ծառայությունը կազմակերպվում է բացառապես այդ զորամասերում։ Պարտադիր զինվորական ծառայության 6-ամսյա ժամկետը լրանալու կամ մինչև լրանալը առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու […]

Անթույլատրելի է, որ Ռուսաստանն առանց պատշաճ և կոշտ արձագանքի թողնի Արցախի դեմ մարտական գործողություններ վերսկսելու Ադրբեջանի սպառնալիքները. Արցախի ԱԳՆ

Արցախի ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել՝ արձագանքելով Արցախի հասցեին Ադրբեջանի նախագահի հնչեցրած սպառնալիքներին։ «2023 թ․ մայիսի 28-ին, խախտելով միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, 2020 թվականի նոյեմբերի Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, և միաժամանակ անտեսելով ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկայությունը՝ Ադրբեջանի նախագահը հանդես է եկել Արցախի Հանրապետության, վերջինիս ժողովրդավարական ինստիտուտների դեմ ուղղված, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների […]

«Խաղաղության» անվան տակ երկիրը մարդկանցով հանձնում են թուրքերին. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Վերջին մեկ ամսվա ընթացքում ադրբեջանցիների` սահմանագծի անցման 2 դեպք է գրանցվել, որի հետևանքով 1 քաղաքացիական անձ սպանվել է, 2 զինծառայող` առևանգվել: Հիշեցնեմ, որ առաջին դեպքը Նախիջևանի ուղղությամբ 2 անդրբեջանցի զինծառայողների ներթափանցումն էր ՀՀ խորք և Կապան համայնքում խաղաղ բնակչի սպանությունը, իսկ երկրորդը` օրեր առաջ, Սրաշեն-Շիկահող հատվածում […]

Փաշինյանի ունեցած ելույթն այն մասին էր, որ Հայաստանում իր ղեկավարման շնորհիվ կյանքն ուրախ է, ապրուստը՝ ձրի, մարդիկ՝ չաղ ու բախտավոր. «Փաստ»

Երեկ Ազգային ժողովում պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանի ունեցած ելույթն այն մասին էր, որ Հայաստանում իր ղեկավարման ներքո ու շնորհիվ կյանքն ուրախ է, ապրուստը՝ ձրի, մարդիկ՝ չաղ ու բախտավոր, իսկ Մաշտոցի պողոտայով էլ կաթի գետեր են հոսում՝ կիսելային ափերի արանքում: Չէ, լուրջ: Նիկոլ Փաշինյանը կա՛մ «Հ1-ի Հայաստանից» էր եկել, կա՛մ «Հ1-ի Հայաստանի» նախաեթերային կարգավորումներն […]

ՔՊ-ում անառողջ մթնոլորտը սրվում է․ «Հրապարակ»

«ԱԺ ՔՊ ֆրակցիայում անառողջ մթնոլորտը սրվում է: ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, քարտուղար Արթուր Հովհաննիսյանը եւ Վահագն Ալեքսանյանը փորձում են թիմն իրենց ենթարկեցնել։ Նրանք են որոշում, թե որ պատգամավորը պետք է խոսի ու որ լրատվամիջոցի հետ, փորձում են միջամտել ԱԺ աշխատակազմի աշխատանքներին՝ հորդորելով այս կամ այն լրագրողին նկատողություն հայտնել, սահմանափակել վերջինիս գործունեությունը: Պարզ ասած՝ ԱԺ […]

Վարժական հավաքները թակել են նաև քաղաքական իշխանության մտերիմների դռները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ վարժական հավաքները թակել են նաեւ քաղաքական իշխանության մտերիմների դռները, եւ քաղաքական իշխանության թիմում գտնվողները ծանոթ, մտերիմ են փնտրում, որպեսզի բարեխոսեն ՊՆ վերնախավի մոտ՝ իրենց ծանոթ հարազատներին վարժական հավաքների չտանեն։ Հիշեցնենք, որ Հայաստանում մարտից մեկնարկել է պահեստազորայինների վարժական հավաքների նոր փուլը։ Այս անգամ դրանք, երեք ամսվա փոխարեն, 25 օր են տեւում։ Առաջին […]

ՔՊ-ում փորձում են հասկանալ, թե նման ընթացքի պարագայում իրենք ինչքան մարդ կարող են հանել փողոց․ «Փաստ»

«Վերջին մի քանի շաբաթների ընթացքում մարզերից տեղեկություններ են ստացվում, որ ՔՊ-ն սեփական թիմակիցների կամ իրենց նկատմամբ լոյալ անձանց ինչ-որ «գույքագրում» է իրականացնում, ցուցակներ կազմում: Հաշի առնելով, որ մարզերում առաջիկայում ընտրություններ չեն սպասվում, փորձեցինք հասկանալ, թե իրականում ինչ նպատակ կարող է ունենալ այս ամենը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանն ու քպականները հիանալի հասկանում են, […]

Սեփական կամքը կարելի է հատել մի պարզ եղանակով՝ սիրո միջոցով

Մեր աղոթքները լսելի չեն լինում, քանի որ մենք արժանի չենք լինում։ Պետք է դառնալ արժանի, որպեսզի աղոթել։ Մենք արժանի չենք, քանի որ չենք սիրում մեր մերձավորին այնպես, ինչպես՝ ինքներս մեզ։ Քրիստոս ի՞նչ է ասում․ «Եթե սեղանի վրա քո ընծան մատուցելու լինես և այնտեղ հիշես, թե քո եղբայրը քո դեմ մի ոխ ունի, քո ընծան թո՛ղ […]

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, որպես ժողովրդի կողմից ընտրված բարձրագույն մարմին, անկախ Ադրբեջանի սպառնալիքներից, կշարունակի իրագործել պետականակերտման իր հիմնական առաքելությունը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնի մեկնաբանությունն Ադրբեջանի նախագահի մայիսի 28-ի հայտարարության վերաբերյալ․ «Ադրբեջանի նախագահի մայիսի 28-ի հայտարարությունները հերթական անգամ ընդգծված սպառնալիքներ են պարունակել Արցախի ժողովրդի և իշխանությունների հանդեպ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի հանրահայտ նորմերը և Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները: Այս անգամ պահանջելով Արցախի ժողովրդի կողմից ժողովրդավարական հիմունքներով ընտրված մարմինների՝ Նախագահի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի