«Մարդկանց առևանգելու են, սպանելու են»․ Բաբայանը չի կասկածում, որ ադրբեջանական անցակետը դառնալու է խոշտանգումների կետ
Լաչինի միջանցքում ապօրինաբար տեղադրված ադրբեջանական անցակետում արցախցիներին կանգնեցնելու, անձնագրերը ստուգելու միջադեպի վերաբերյալ պատկան մարմինները պետք է անհապաղ բացատրություն տան։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը։ «Տեղի ունեցածը խայտառակություն էր։ Մենք ներկա պահին վճռորոշ փուլում ենք, և հասարակությունը բազմաթիվ հարցերի պատասխաններ է ակնկալում՝ սեփական իշխանություններից սկսած, Մոսկվայով […]