28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Բլինքենը Ալիևի հետ զրույցում խորը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման կապակցությամբ

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցում խորը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրման կապակցությամբ, որը Հայաստանը կապում է Լեռնային Ղարաբաղի հետ, հայտնել է Պետդեպարտամենտը։

«Նա նաև ԱՄՆ-ի խորը մտահոգությունն է հայտնել, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի ստեղծումը խաթարում է խաղաղ գործընթացում վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերը, և ընդգծել է Լաչինի միջանցքը առևտրային և մասնավոր մեքենաների համար որքան հնարավոր է շուտ բացելու կարևորությունը», – ասվում է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունում։

Բլինքենը, ըստ Պետքարտուղարության, ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների կարևորությունը և խոստացել ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը։
«Քարտուղար Բլինքենն իր համոզմունքն է հայտնել, որ խաղաղությունը հնարավոր է ձեռք բերել»,- ասվում է հաղորդագրությունում։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ