04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2023

Մեկ տոննա կոկաինի գործով Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում․ ԱԱԾ

ԱԱԾ-ն առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ 2023 թվականի մայիսի 17-ի հրապարակման վերաբերյալ մանրամանսեր է ներկայացրել։ «ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված և իրականացվող թիվ 58221423 քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված լայնածավալ քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների […]

«Փաշինյանը տրվել է Ալիևին. նա խայտառակ արեց հայ ազգին». Հենրիխ Դանիելյան

«Երրորդ նախագահն իր ուղերձում հստակ նշում է, որ վճռական ընտրության պահ է, և մեզանից յուրաքանչյուրը պետք է հասկանա, թե որ կողմում է գտնվում: ՀՀԿ-ն եղել է, կա և լինելու է քաղաքական խրամատում, որը պահում է հայոց պետականությունը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը՝ ընդգծելով՝ քանի կա փաշինյանական իշխանությունը, լինելու են նոր […]

«Հանուն Արցախի փրկության» համագործակցության հուշագիր է ստորագրվել

Երևանում և Ստեփանակերտում ստորագրվել է «Հանուն Արցախի փրկության» համագործակցության հուշագիր «ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» շարժման, Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության, Հայ Հեղափոխական Դաշնակցության Արցախի կառույցի և Արցախի ժողովրդավարական կուսակցության միջև։ Հուշագրի նպատակն է համատեղ ուժերով պայքարել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրապնդման և Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի իրացման համար:

«Փաշինյանն իր համար կոնդիցիոները միացրած, մեքենայի հետևում հով նստած որոշում է՝ պլյոնկեքը պոկեք». Ակցիա Երևանում

Մի խումբ վարորդներ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում Երևանում՝ դժգոհելով ավտոմեքենաների կողային ապակիների լուսաթափանցելիության վերաբերյալ որոշումից։ «Մենք անհամաձայնություն ունենք։ Պլյոնկաները պոկած վարելով՝ վառվելու ենք։ Բացի այդ, գողությունները կշատանան, քանի որ երևալու են մեքենայի սրահում եղած իրերը։ Պատճառաբանությունը, թե պարեկները գիշերով չեն տեսնում վարորդն ամրակապված է, թե ոչ՝ պատրվակ է ժողովրդին տուգանելու համար։ Փաշինյանն ասում […]

Աղունիկ խեղդած, Շուշիի խաչմերուկում բնական մորթիով «шуба» հագած «ամենաանկեղծ» բնապահանին Ալիևը խոստացածից քիչ գումար է հատկացրել. Գառնիկ Դավթյան

Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Աղունիկ խեղդած, Շուշիի խաչմերուկում բնական մորթիով шуба հագած «ամենաանկեղծ» բնապահանին Ալիևը խոստացածից քիչ գումար է հատկացրել: «Խոստացել են 15.000 մանաթի նախագիծ, բայց չեն հատկացրել։ 6000 մանաթ են հատկացրել Շուշիի նահատակության մասին վավերագրական ֆիլմի համար։ Այս 6000-ն վիրավորանք է»։ Ակնհայտ է, որ Շուշիի խաչմերուկի անօրինական արգելափակումը ուղղակի պետական ֆինանսավորում […]

Մայիսի 31-ին՝ 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Մայիսի 31-ին՝ 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդրեասյանը։ ԹԵՄԱ՝ Արցախի շրջափակումը․ Փաշինյան-Պուտին-Ալիև վերջին հանդիպումը․ ՀՀ և Արցախի սահմանների անվտանգությունը․ ներքաղաքական օրակարգ։

Հակառակորդը ականանետ է կիրառել Արցախի ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ

Մայիսի 30-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ։ Ժամը 11։40-ի սահմաններում ադրբեջանական կողմը, նախնական տվյալներով, 60 մմ տրամաչափի ականանետից 7 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Մայիսի 30-ի ժամը 13։00-ի դրությամբ […]

«Ձեր պահած բանակից զինվորներ են գողանում, մինչև ե՞րբ է այսպես շարունակվելու». լրագրողը՝ Սուրեն Պապիկյանին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր լրագրողների ոչ մի հարցի չպատասխանեց։ Բոլոր հարցերին ի պատասխան՝ ասաց․«Հետևեք պաշտոնական լրահոսին»։ Միայն առևանգված երկու զինծառայողների մասին հարցին արձագանքեց. «Էդ հեքիաթները պատմողներին գնացեք հարցրեք, ինձ տենց հարց չտաք»,- ասաց նախարարը։ Լրագրողը մեկ հարց էլ ուղղեց նախարարին, որն անպատասխան մնաց. «Պարո՛ն Պապիկյան, ձեր պահած բանակից զինվորներ են գողանում, մինչև ե՞րբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի