11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Արցախցիների շահերը պետք է ներկայացնեն արցախցիները. ՔՊ-ական

Արցախցիների շահերը պետք է ներկայացնեն արցախցիները՝ Բաքու-Ստեփանակերտ ձևաչափի միջոցով՝ միջազգային մեխանիզմների հովանու ներքո, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

«Միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետությունն այս պահին առաջնորդվում է իր՝ միջազգայնորեն ճանաչված 29.800 քկմ տարածքի սուվերենության պահպանմամբ ու ԼՂ-ում ապրող հայ ժողովրդի իրավունքների ու անվտանգության իրացմամբ, որը մենք պատկերացնում ենք, որ պետք է տեղի ունենա Բաքու-Ստեփանակերտ խոսակցության միջոցով։ Այսինքն` ԼՂ հիմնախնդիրը խորացել է` Ռոբերտ Քոչարյանի կողմից Ղարաբաղը դուրս թողնելով բանակցային սեղանից, մենք հիմա փորձում ենք բանակցային սեղանի շուրջ ու Բաքվի հետ երկխոսության վերադարձնել Արցախի ներկայացուցիչներին, որտեղ նրանք կկարողանան իրացնել իրենց իրավունքներն այնպես, ինչպես պատկերացնում են»,- նշեց նա:

Արցախից հնչող ներքաղաքական հայտարարություններին ՔՊ-ականը չարձագանքեց: Վստահեցրեց` կապի մեջ են Արցախի գործընկերների հետ, նրանք տեղյակ են բանակցային գործընթացի բոլոր մանրամասներին:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ