23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Չար աչք

Իր մեջ չարություն պարունակող նախանձը կարող է վնասել ուրիշներին: Դա էլ հենց չար աչքն է՝ դիվական ներգործությունը:

– Հա՛յր, իսկ մի՞թե Եկեղեցին ընդունում է չար աչքը:

– Այո՛, նույնիսկ հատուկ պահպանիչ աղոթք կա*: Չար աչքն ուրիշներին այն ժամանակ է վնասում, երբ մարդ ինչ-որ բան նախանձով է ասում:

– Հա՛յր, շատերը մեզնից թալիսման են խնդրում՝ նորածիններին չար աչքից պաշտպանելու համար: Կարելի՞ է այդպիսի թալիսմաններ կրել:

– Ո՛չ, չի՛ կարելի: Մայրիկներին ասացեք, որ երեխաները պետք է խաչեր կրեն:

– Հա՛յր, իսկ եթե որևէ մեկը մի հրաշալի իր պատրաստի, մեկ ուրիշը գովի նրան, առաջինն այդ գովեստը հպարտությամբ ընդունի և հետո այդ իրը ինչ-որ կերպ վնասվի, դա չար ա՞չք է:

– Ո՛չ, չար աչք չէ՛: Այդ դեպքում հոգևոր օրենքներն են սկսում գործել: Աստված վերցնում է մարդուց Իր շնորհը, և այդ պատճառով էլ վնասը տեղի է ունենում: Չար աչքը հազվադեպ է պատահում: Հատկապես նախանձի հետ միասին նաև չարություն ունեցող մարդիկ կարող են աչքով տալ ուրիշներին, իսկ այդպիսիք շատ չեն: Օրինակ՝ նախանձ կինը մի մայրիկի է տեսնում իր սիրունիկ բալիկի հետ ու չարությամբ ասում է. «Իսկ ինչո՞ւ ե՛ս այդպիսի երեխա չունեմ: Ինչո՞ւ է Աստված նրան տվել այդ երեխային»: Այդ դեպքում փոքրիկը կարող է տուժել՝ չի քնի, կսկսի լաց լինել, տանջվել, որովհետև այն կինը դա չարությամբ է ասել: Եվ եթե այդ երեխան հիվանդանար ու մահանար, ապա այդպիսի չար ու նախանձ կինը կուրախանար: Իսկ մեկ ուրիշն, օրինակ, ուրիշի հորթուկին է տեսնում, չափազանց շատ է ուզում, որպեսզի այն իրեն պատկանի և շուտով կենդանին սատկում է:

Սակայն հաճախ մայրն ինքն է մեղավոր, որ իր երեխան տանջվում է: Օրինակ՝ մայրն ուրիշի նիհարիկ երեխային է տեսնում ու ասում. «Ա՜յ քեզ վտիտ երեխա: Միայն կաշին ու ոսկորն է մնացել»: Իր երեխայով հիանում է, իսկ ուրիշինին վերևից է նայում: Բայց ուրիշի երեխայի մասին չարությամբ ասված խոսքերն իր սեփական զավակին են հարվածում: Եվ երեխան, մեղավոր չլինելով, տառապում է մոր պատճառով: Խեղճ երեխան աչքի առաջ հալումաշ է լինում՝ որպես պատիժ իր մորը, որպեսզի նա իր մեղքը գիտակցի: Բայց երեխան էլ, իհարկե, նման դեպքում մարտիրոսների շարքին է դասվում: Աստծու գործերն անհուն են:

* См. Εύχολόγιον Α. Άγιασματάριον. ΑΓΙΟΝ ΟΠΟΣ. 2001, Σ. 161. Старец неоднократно подчеркивал, что молитву “От презорства очес” может читать только священник.

Հայր Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

surbzoravor.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ