31 Մայիսի, Չորեքշաբթի, 2023
KFC

Ապագա կա բոլորի համար, բայց այդ ապագան տարբեր է լինում․ Պուտին

ptin.thumb

Ապագա ունեն բոլորը, բայց այդ ապագան տարբեր է, իսկ Ռուսաստանին լավ ապագա է սպասվում, քանի որ ռուսները գիտեն՝ ինչ են ուզում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Գործարար Ռուսաստան» համառուսաստանյան հասարակական կազմակերպության անդամների հետ հանդիպման ժամանակ։

«Ինչ վերաբերում է ապագային, ապա իրականում բոլորի համար էլ ապագա կա, միայն թե այդ ապագան տարբեր է լինում, սա է հիմնական խնդիրը։ Համոզված եմ, որ Ռուսաստանը լավ ապագա է ունենալու՝ առաջին հերթին նրա շնորհիվ, որ մենք գիտենք՝ ինչ ենք ուզում ու գիտենք՝ ինչպես ու ինչ միջոցներով հասնել մեր նպատակներին։ Երկրորդը, մենք ահռելի ռեսուրսներ ունենք, առաջին հերթին՝ մարդկային ռեսուրս»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ Ռուսաստանի առավելություններից է նաև կրթության կայուն համակարգը, ինչպես նաև ՌԴ քաղաքացիների՝ գիտելիքի նկատմամբ ունեցած ձգտումն ու տենչը։

KFC

Արխիվ

Մայիսի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ