Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, որոշում կայացրեց կալանավորել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին: Իրավիճակը խիստ լարված է դատարանի մոտ. 44-օրյա պատերազմում զոհված տղաների ծնողները փակել են ճանապարհը: «Ինձ տարեք դատեք», – ոստիկաններին ասաց զոհված զինծառայողի հայր Վահիդ Սահակյանը, ով չկարողացավ զսպել հուզմունքը:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, որոշում կայացրեց կալանավորել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին: Գայանե Հակոբյանը կալանավորվել է 1 ամսով: Գայանե Հակոբյանը ձերբակալվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու գործով. նրան մեղադրանք է ներկայացվել։ Պաշտպանության կողմը միջնորդել էր Գայանե Հակոբյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել տնային […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ երբ եկեղեցին ու պետությունը խառնվում են իրար, դրանից ավելի վտանգավոր բան չկա: «Պետությունը պետք է զբաղվի իր գործով, եկեղեցին՝ իր գործով, չնայած, պետք է ասել, որ դրանք իրարից միշտ չէ, որ տարբերակվում ու տարանջատվում են, որովհետև շատ հարցեր կան, որ խաչվում են», – Տավուշում դպրոցականներ հետ հանդիպմանը հայտարարել է […]
Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արևմուտքի ևս մեկ հարված Հայաստանին. Երեկ, ռուսական «Россия 1» հեռուստաընկերությունը անդրադարձ է արել «Արարատ» հայկական կոնյակի ներմուծման արգելքին: Վստահ եմ, որ «Արարատ» կոնյակի Ռուսաստան արտահանման հնարավոր արգելքի պատմությունը ցույց է տալիս, որ արևմտյան ներդրողների հետ գործ ունենալը մեղմ ասած սխալ է։ «Արարատ» կոնյակը լեգենդար ու եզակի ապրանքանիշ է, […]
Եթե ոմանք ուզում են եկեղեցագիտությամբ զբաղվել, կարող են փորձել ընդունվել Հոգևոր ճեմարան, եթե, իհարկե , հաղթահարեն ընդունելության համար սահմանված կրթական շեմը և համոզիչ փաստարկներ ներկայացնեն առողջական բարվոք վիճակի վերաբերյալ: Այս մասին ասել է Մայր Աթոռի Դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը ի պատասխան NEWS.am-ի հարցման, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտարարել էր, եթե եկեղեցին ուզում է […]
Իրավագիտության դոկտոր, քրեական իրավունքի մասնագետ Արթուր Ղամբարյանը գրում է. «Քննչական և դատական մարմինները հաճախ կանգնում են պետության օրենքի և բարոյական նորմերի միջև ողբերգական երկընտրանքի (դիլեմայի) առջև։ Որոշ իրավիճակներում, գրագետ և կամային դատավորը, անկասկած, հնարավորություն ունի խուսափել բարոյապես հոգեճնշող երկընտրանքից և հարցը լուծել՝ երկու հակադիր մասնավոր շահերի հավասարակշռման սկզբունքի հիման վրա։ Ենթադրյալ առևանգման՝ հնչեղության ստացած գործով, […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտի Փաշինյանի առևանգման գործով ձերբակալված զոհված զինծառայողի մայրիկին՝ Գայանե Հակոբյանին կալանավորելու միջնորդության որոշումը դատարանը կհրապարակի այսօր՝ ժամը 15:00-ին: «Որդիների կանչ» ՀԿ-ն քաղաքացիներին կոչ է անում 14:30-ից հավաքվել Շենգավիթի դատարանի բակում: «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտնել է, որ ինքն ու իր ընկերները 14.30-ին լինելու են դատարանի առաջ ու սատարելու են […]