23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2023

Հայաստանը դեռ չի որոշել՝ կմասնակցի՞ ՀԱՊԿ զորավարժություններին, թե՞ ոչ. Վարչապետ

Քննարկման փուլում է՝ Հայաստանը կմասնակցի՞ Ղրղզստանում կայանալիք ՀԱՊԿ զորավարժություններին, թե՞ ոչ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Լրացուցիչ կքննարկվի և կիմացվի, թե ինչ ձևաչափով և ինչ ծավալով կմասնակցենք», – ասաց վարչապետը

Մայր Աթոռը հորդորում է՝ հաշվի առնելով զոհված զինվորի ծնող լինելու հանգամանքը՝ քրգործի քննությունն իրականացնել առանց տիկին Գայանեի մեկուսացման

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր խոր մտահոգությունն է արտահայտում վարչապետի որդու ենթադրյալ առևանգման մեղադրանքով որդեկորույս ծնող Գայանե Հակոբյանի նկատմամբ կալանք կիրառելու առնչությամբ, նշված է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության մեջ։ «Հասարակության մեջ խռովություններ ու հուզումներ առաջացնող նման ընթացքները ազգային անվտանգության ներկայիս սպառնալիքների պայմաններում ծանր հարված են հայրենիքի պաշտպանությանը լծված մեր զավակների ոգու զորությանն ու […]

Իմ որդուն չեմ հորդորել հետ վերցնել բողոքը, նա իր փաստարկներով ինձ զրկել է այդ հնարավորությունից. Փաշինյան

Ոչ, ես իմ որդուն չեմ հորդորել հետ վերցնել բողոքը, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Երբ առաջին խոսակցությունը տեղի է ունեցել այդ թեմայի վերաբերյալ, իմ որդին իր փաստարկներով զրկել է ինձ իրեն նման խնդրանքով կամ կոչով դիմելու հնարավորությունից», – ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք իր որդուն հորդորել է հետ վերցնել զոհված […]

Ադրբեջանի ԶՈւ-ն Արցախի շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զինատեսակ

Մայիսի 21-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Մայիսի 22-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Լաչինի միջանցքի ադրբեջանական ապօրինի անցակետի հարցով ՀՀ-ն 2-րդ անգամ է դիմել Հաագայի դատարան

Հայաստան-Արցախ ճանապարհին անցակետ տեղադրելուց հետո, Հայաստանն արդեն երկրորդ անգամ է դիմում ՄԱԿ արդարադատության միջազգային դատարան: Հայտնում է 1lurer.am-ը: Երևանն ակնկալում է Հաագայից, մինչև մեր հայցով վերջնական վճիռը, միջանկյալ միջոց կիրառել Բաքվի նկատմամբ՝ պահանջելով անխափան տեղաշարժի ապահովում Լաչինի միջանցքով: Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակն Ադրբեջանի անպատասխանատվության հարցը բարձրացրել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Բաքուն […]

Այսպես շարունակվելու դեպքում մեր երկրին շատ ավելի տխուր, եթե ոչ պայթյունավտանգ հեռանկար է սպասում․ Լևոն Տեր-Պետրոսյան

Ռազմի դաշտում որդուն կորցրած մոր կալանավորումն ավելի մեծ խայտառակություն է, քան նույնիսկ ԱԺ տխրահռչակ նախագահի կողմից օրը ցերեկով Երևանի կենտրոնում քաղաքացու երեսին թքելու զազրելի արարքը: Այս երկու դեպքերը ցույց են տալիս, որ իշխանության լկտիությունն այլևս չափ ու սահման չունի: Թվում է, թե Հայաստանի ներքաղաքական լարվածության թուլացումն առաջին հերթին պետք է լիներ իշխանությունների պարտականությունն ու մտահոգությունը, […]

Եթե չես կարող ճնշումներին դիմագրավել, գնա, ուրիշ բան աշխատիր․ Իրավապաշտպանը՝ դատավորին

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը լրագրողներին հարցին՝ զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանին կալանքի ուղարկած դատավոր Ժորա Չիչոյանի նկատմամբ, ըստ իրեն, ճնշում գործադրվե՞լ է, պատասխանեց․ «Ինչքան էլ ուզում է ճնշում գործադրված լինի, թուղթը ստորագրողը մեկ մարդ է, մեկ ձեռք է, և թող որևէ մեկը չմտածի, որ երբևէ որևէ ճնշմամբ ինքը որևէ արդարացում է ունենալու։ Երբևէ։ Թուղթը ստորագրողը ո՛չ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված