23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2023

Վաշինգտոնում խաղաղության պայմանագրի նախագծի ևս երկու հոդված հնարավոր եղավ համաձայնեցնել. Արարատ Միրզոյան

Բանակցությունների հարցում Վաշինգտոնում որոշակի առաջընթաց ձեռք բերվեց այն առումով, որ խաղաղության պայմանագրի նախագծի ևս երկու հոդված հնարավոր եղավ համաձայնեցնել, բայց մի քանի այլ հոդվածների շուրջ հնարավոր եղավ անկեղծ խոսակցություն ծավալել, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Կարող եմ ասել, որ այդ խոսակցությունների ընթացքում կողմերը շատ լավ են հասկանում մեկը մյուսի մտադրությունները […]

Մոսկվան կշարունակի երկխոսությունը Հայաստանի հետ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցի շուրջ. Պեսկով

Մոսկվան կշարունակի երկխոսությունը Հայաստանի հետ կազմակերպությանը հետագա անդամակցության հարցի շուրջ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ինչ վերաբերում է Հայաստանի վարչապետի հայտարարությանը, ապա մենք, անշուշտ, կշարունակենք երկխոսությունը մեր հայ ընկերների հետ, կխոսենք նրանց հետ ՀԱՊԿ-ի գործունեությանը մեր հետագա համատեղ մասնակցության թեմայով»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Հայաստանի ամենաբարձր սարը Արագածն է. Արարատը Հայաստանում չէ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ Հայաստանի ամենաբարձր սարը Արագածն է: «Արագածը Հայաստանում է, Արարատը Հայաստանում չէ, խոսքը լեռան մասին է, սա շատ պարզ բան է», – ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետը՝ շեշտելով՝ Թուրքիայի պարագայում Հայաստանն ունի հստակ գծագրված սահման: «Վա՞տ է դա, իհարկե, լավ է: Ի միջիայլոց, այս ասածիս մեջ ոչ մի նոր բան չկա, 2021-ի […]

Ալիևը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների դրական արդյունքի հույս ունի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունները դրական արդյունք կունենան։ «Մենք հույս ունենք, որ բանակցություններն ի վերջո կհանգեցնեն Հարավային Կովկասում կայուն խաղաղության»,- ասել է Ալիեւը Լիտվայի նախագահի հետ հանդիպմանը։ Նա հայտարարել է, որ Բաքուն ամեն ինչ անում է հարաբերությունները կարգավորելու համար, կառուցողական ջանքեր է գործադրում, […]

«Վեհանձն անեծք»

– Հա՛յր, իսկ երբ մեկին նեղացնում են, ճի՞շտ է արդյոք վիրավորողի համար ասել. «Աստված կհատուցի նրան չարության դիմաց»: – Այդպես ասողն իրեն ծաղրի առարկա է դարձնում բանսարկուի առջև: Նա չի հասկանում, որ այդպես ասելով «վեհանձնորեն» անիծում է ուրիշներին: Որոշ մարդիկ ասում են, որ իրենք նրբազգաց են, սիրով լի, զգայուն հոգու տեր են և համբերում են […]

Ադրբեջանի 86.600 քառակուսի կիլոմետրը ներառում է Լեռնային Ղարաբաղը. Հայաստանը ճանաչում է դա. Փաշինյան

86 հազար 600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, բայց պետք է արձանագրել՝ մենք ասում ենք, որ ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու Ստեփանակերտ ֆորմատով, ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի խոսքով՝ ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության հարցը կարող է մոռացության մատնվել ու Ադրբեջանը, ուժային լծակի գործադրմամբ, ԼՂ հայության էթնիկ […]

Չեմ բացառում, որ Հայաստանը կարող է որոշում կայացնել ՀԱՊԿ-ում անդամությունը դադարեցնելու կամ սառեցնելու վերաբերյալ. Վարչապետ

«Եթե ՀՀ-ն դե յուրե որոշում կայացնի ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ, դա տեղի կունենա այն բանի արդյունքում, երբ ՀՀ-ն արձանագրի, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել Հայաստանից, ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Aysor.am-ի հարցին, թե ԱԽ քարտուղարն ասել էր, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց է քննարկվել, ի՞նչն է ստիպել հետ կանգնել այդ որոշումից։ «ՀԱՊԿ-ից դուրս գալ […]

«Եթե Արցախը Ադրբեջան է, ինչո՞ւ մեր որդիներին տարաք ու սպանեցիք Ադրբեջանում». զոհվածների ծնողները հարց էին ուղղել Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին News.am լրատվամիջոցի լրագրողի փոխարեն այսօր հարց էին ուղղում կառավարության դիմաց նստացույց հայտարարած զոհված զինծառայողների ծնողները: Լրագրողը միացրեց հարցի ձայնագրությունը: «Ի՞նչ էիք զգում, երբ հրահանգում էիք կալանավորել մորը, որի զավակը զոհվեց ձեր ապիկար ու դավաճան քաղաքականության արդյունքում: Եթե Արցախը Ադրբեջան է, ինչո՞ւ մեր որդիներին տարաք ու սպանեցիք Ադրբեջանում». այսպիսին էր հարցը: «ՀՀ զինված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված