Կուտականի ուղղությամբ թշնամին կրակ է բացել․ ՊՆ
![](https://henaran.am/wp-content/uploads/2023/05/1d0f49b712dceff6414b3735c82bbc1a_M-300x170.jpg)
Մայիսի 23-ին՝ ժամը 00:20-01:10-ը, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կուտականի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայտնում են պաշտպանության նախարարությունից: Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: