31 Մայիսի, Չորեքշաբթի, 2023
KFC

Մեծ ողբերգություն ապրած Կնոջը կալանավորելը կապացուցի Հայաստանում հրեշավոր արդարադատության մասին պնդումը. Արթուր Ղամբարյան

2a55d5ace467f74e15c7d34801fe6484_M

Իրավագիտության դոկտոր, քրեական իրավունքի մասնագետ Արթուր Ղամբարյանը գրում է.

«Քննչական և դատական մարմինները հաճախ կանգնում են պետության օրենքի և բարոյական նորմերի միջև ողբերգական երկընտրանքի (դիլեմայի) առջև։ Որոշ իրավիճակներում, գրագետ և կամային դատավորը, անկասկած, հնարավորություն ունի խուսափել բարոյապես հոգեճնշող երկընտրանքից և հարցը լուծել՝ երկու հակադիր մասնավոր շահերի հավասարակշռման սկզբունքի հիման վրա։

Ենթադրյալ առևանգման՝ հնչեղության ստացած գործով, առաջին հայացքից, ֆիզիկական բռնություն չի կիրառվել, այս ամենը, համենայն դեպս Կնոջ կողմից պլանավորվել չէ եղել․ ամեն բան կատարվել է բոլորիս համար հայտնի հանգամանքների բերումով (վարույթի նյութերին չեմ տիրապետում)։

Այլընտրանքային գործուն խափանման միջոցների (տնային կալանք, գրավ և այլն) առկայության պայմաններում՝ մեծ ողբերգություն ապրած Կնոջը կալանավորելը կապացուցի Հայաստանում հրեշավոր արդարադատության մասին պնդումը։

Եթե, այնուամենայնիվ, բացառիկ այս գործով ցուցաբերվի «նեոմացոյական» մոտեցում (ցավոք, դրա նախադրյալները տեսնում եմ), ապա նա պետք է տեղեկանա «հիտլերյան» դատավորներին տրված՝ պատմական և իրավական գնահատականներին։ Կա մի տարբերություն․ «Յութուբյան» պատմաշրջանում տեղի ունեցած դեպքերին և դեմքերիին ծանոթանալու համար պատմության տված գնահատականներին ծանոթանալու անհրաժեշտություն չկա․ ամեն բան մնում է «կենդանի»։

Կյանքի դիալեկտիկան այնպիսին է, որ «նեոմացոյական» երիտասարդները սեփական ողբերգությամբ են զգում կամ անխուսափելիորեն կզգան այս գաղափարախոսության՝ բոլորիս համար ողբերգական լինելը։

KFC

Արխիվ

Մայիսի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ