13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Եթե ոմանք ուզում են եկեղեցագիտությամբ զբաղվել կարող են փորձել ընդունվել ճեմարան. Մայր Աթոռից արձագանքում են Փաշինյանին. News.am

Եթե ոմանք ուզում են եկեղեցագիտությամբ զբաղվել, կարող են փորձել ընդունվել Հոգևոր ճեմարան, եթե, իհարկե , հաղթահարեն ընդունելության համար սահմանված կրթական շեմը և համոզիչ փաստարկներ ներկայացնեն առողջական բարվոք վիճակի վերաբերյալ:

Այս մասին ասել է Մայր Աթոռի Դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը ի պատասխան NEWS.am-ի հարցման, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտարարել էր, եթե եկեղեցին ուզում է զբաղվել քաղաքականությամբ, թող կուսակցություն ստեղծի:

Նշենք, որ նախօրեին Փաշինյանը Տավուշում աղմկահարույց հայտարարություն էր արել ասելով. «Բայց կա նաև հետևյալ հանգամանքը. եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալել, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, կարող է նաև քաղաքական գործունեություն ծավալել, ոչ մի բան չի խանգարում, որ կուսակցություն ստեղծեն ու դրա շրջանակներում նաև քաղաքական գործունեություն ծավալեն, ինչը, կարծում եմ, ավելի ազնիվ կլինի եւ ընտրողների առաջ էլ, եւ այլ քաղաքական մրցակիցների հետ էլ կլինեն նույն հարթության վրա»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ