06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2023

«Շահագրգռված եմ, որ իրականությունը բացահայտվի». Մհեր Սահակյանը հայտարարեց՝ կողմ է քվեարկելու իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդագրին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանն այսօր մանրամասներ ներկայացրեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից: «2023 թվականի մարտի 31-ին՝ ժամը 10։00-ին, Պետաիրավական հանձնաժողովում նախատեսված էր աշխատանքային փակ քննարկում։ Քննարկմանը ներկայացել եմ 10-15 րոպե ուշացումով։ Մոտավորապես 20 րոպե տևել է հարցերի քննարկումը, որից հետո մեկ այլ թեմայով՝ կապված Հռոմի ստատուտի վավերացման հետ, Արծվիկ Մինասյանի […]

Մհեր Սահակյանը հրաժարվել է թմրանյութի կամ ալկոհոլի առկայությունը պարզելու նպատակով հետազոտման նմուշներ հանձնելուց. Աննա Վարդապետյան

Ազգային ժողովում շարունակվում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության քննարկումը: Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրեց միջնորդագիրը: Դատաբժշկական եզրակացության համաձայն՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի մարմնական վնասվածքները պատճառվել են բութ, կոշտ առարկայով: «Հարցաքննվել է դատաբժշկական փորձագետը և ցուցմունք տվել այն մասին, որ […]

Երկրաշարժ՝ Իրան-Թուրքիա սահմանային գոտում, այն զգացվել է նաև Երևանում

Ապրիլի 11-ին, տեղական ժամանակով ժամը 14:31-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10:31-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.45⁰ և արևելյան երկայնության 44.49⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Իրան-Թուրքիա սահմանային գոտի՝ Մակու քաղաքից 7 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը […]

Մեկ հոգու՝ Հայաստանում գտնվելու անվտանգային ռիսկերը շատ բարձր չեմ գնահատում. Սարգիս Խանդանյանը՝ չհայտնաբերված ադրբեջանցի զինծառայողի մասին

Սա քաղաքական գնահատականի հարց չէ, ես չեմ կարող պատասխանել ձեր հարցին, լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է պատահում, որ ադրբեջանցիներն անարգել մուտք են գործում ՀՀ սուվերեն տարածք։ «Սա պետք է համապատասխան մարմինները պատասխանեն՝ պաշտպանության նախարարություն, ԱԱԾ։ Ես չեմ կարող կարծիքի ժանրում խոսք ասել այս դեպքերի հետ […]

ՌԴ խաղաղապահներն Արցախում կապահովեն գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը

Արցախի Ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնը, փոխգործակցելով Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հետ, ըստ ներկայացված դիմումների՝ կազմակերպում է շփման գծին մոտ տարածքներում գյուղատնտեսական աշխատանքների անվտանգության ապահովումը։ «Վերջին ժամանակահատվածում, հատկապես՝ Մարտունու և Ասկերանի շրջաններում, աշխատանքների կատարման վայրերին հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հաճախակի են արձանագրվում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով թիրախային կրակոցներ՝ խաթարելով գյուղատնտեսական աշխատանքների […]

Լարված իրավիճակ` Շիրակի մարզում․ գերիների հարազատները փակել են Բավրա-Գյումրի ճանապարհը. shamshyan.com

Այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել Շիրակի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շիրակի մարզում բնակվող գերիների հարազատները, ի նշան բողոքի՝ փակել են Բավայից դեպի Գյումրի եկող ճանապարհը։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են գերի ընկած իրենց հարազատների վերադարձը։

Արցախի իշխանությունները հանդիպում անցկացնելու առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին

Արցախի Հանրապետության իշխանությունները Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջոցով, վերջիններիս տեղակայման վայրում և զորախմբի հրամանատարության միջնորդությամբ հանդիպում անցկացնելու առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին՝ հումանիտար բնույթի անհետաձգելի հարցեր քննարկելու համար։ Այդ մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն այնքան էլ հարթ չէ, սակայն դրան այլընտրանք չկա․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն այնքան էլ հարթ չի ընթանում, սակայն հավելել է, որ դրան այլընտրանք չկա։ Իլհամ Ալիևն այս մասին ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Ալիևը նշել է, որ իր ղազախ գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի