23 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Մհեր Սահակյանը հրաժարվել է թմրանյութի կամ ալկոհոլի առկայությունը պարզելու նպատակով հետազոտման նմուշներ հանձնելուց. Աննա Վարդապետյան

Ազգային ժողովում շարունակվում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության քննարկումը:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրեց միջնորդագիրը:

Դատաբժշկական եզրակացության համաձայն՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի մարմնական վնասվածքները պատճառվել են բութ, կոշտ առարկայով:

«Հարցաքննվել է դատաբժշկական փորձագետը և ցուցմունք տվել այն մասին, որ Վլադիմիր Վարդանյանի ձախ հոնքային շրջանի մարմնական վնասվածքները չէին կարող առաջանալ Մհեր Սահակյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերված և դատաբժշկական փորձաքննությանը ներկայացված կոտրված մկրատի եզրային սուր մասի ուղղակի ազդեցությամբ, քանի որ այդ պայմաններում վնասվածքը կլիներ ոչ թե պատռված վերքի, այլ ծակած վերքի ձևով»,- նշեց դատախազը:

Նրա խոսքով՝ Մհեր Սահակյանի արյան մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ, հոգեներգործուն նյութերի, ինչպես նաև ալկոհոլի առկայությունը պարզելու նպատակով քրեական վարույթի ընթացքում որոշումներ են կայացվել դատաքիմիական փորձաքննություն նշանակելու մասին, սակայն Մհեր Սահակյանը հրաժարվել է հետազոտման համար նմուշներ ստանալու մասին որոշման պահանջը կատարելուց և արյան նմուշներ հանձնելուց:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ