15 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն այնքան էլ հարթ չէ, սակայն դրան այլընտրանք չկա․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն այնքան էլ հարթ չի ընթանում, սակայն հավելել է, որ դրան այլընտրանք չկա։ Իլհամ Ալիևն այս մասին ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Ալիևը նշել է, որ իր ղազախ գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացում առկա իրավիճակը։

Նա հայտարարել է, որ իրենք տրամադրված են հարաբերությունների կարգավորմանը՝ նշելով, որ 44-օրյա պատերազմից հետո հենց Ադրբեջանն է առաջարկել աշխատել խաղաղության պայմանագրի վրա, որն արդեն սկսվել է, սակայն այնքան էլ հարթ չի ընթանում, որքան իրենք կցանկանային․ «Սակայն դրան այլընտրանք չկա»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ