23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2023

Տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատումն առանց ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրման՝ իրատեսական չենք համարում. Միրզոյան

Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի շրջանակներում պետք է հասցեագրվեն, կարգավորվեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը, դրանց առնչվող հարցերը, ԱԺ ամիբիոնից հայտարարեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Այս խնդիրների խումբը Հայաստան-Ադրբեջան կարգավորման մեծ գործընթացի մաս է։ Ընդհանուր վերջնական կարգավորումը, տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատումն առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրման՝ իրատեսական չենք […]

Սպիտակում գայլը հարձակվել է քաղաքացու վրա և կծել նրան

Ապրիլի 12-ին, Սպիտակի բժշկական կենտրոն է դիմել 41-ամյա տղամարդ, հայտնելով, որ գայլը քաղաքում գործող գազալցակայաններից մեկում հարձակվել է իր վրա և կծել, պատճառելով վնասվածքներ: Բժշկական կենտրոնում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, կատարվել է կատաղության դեմ պատվաստում, անհրաժեշտ միջամտություններից հետո տղամարդը դուրս է գրվել հիվանդանոցից՝ հետագա բուժումը շարունակելով ամբուլատոր պայմաններում։ Հետազոտությամբ տղամարդու մեջքի գոտկային շրջանում հայտնաբերվել է […]

ԱԺ-ում տեղի ունեցած քննարկում-հարցուպատասխանից պարզ է դառնում, որ սահմանագծին ադրբեջանցիների հետ բանակցությունները, շփումները որևէ ձևով չեն կանոնակարգվում. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է. «ԱԺ-ում տեղի ունեցած քննարկում-հարցուպատասխանից պարզ է դառնում, որ սահմանագծին ադրբեջանցիների հետ բանակցությունները, շփումները որևէ ձևով չեն կանոնակարգվում: Պաշտպանության փոխնախարարը մի կողմից խոսում է այդ լիազորությունների սահմանազատման, սահմանագծման հանձնաժողովի տիրույթում լինելու մասին, մյուս կողմից նշում, որ տեղերում հրամանատարները ըստ իրավիճակի, սահմանային խնդիրների շուրջ բանակցություններ են ունենում: Մեկ ֆիքսում են, որ երեկ բանակցություն […]

Երեկվա միջադեպը բանակցությունների տապալման հետևանքով չի տեղի ունեցել. եղել է կոնկրետ սադրանք. Պաշտպանության փոխնախարար

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ 44-օրյա պատերազմից հետո նոր ձևավորված բնագծերում՝ Սոթքից մինչև Ներքին Հանդ և այլն, բազմաթիվ դեպքեր են գրանցվում հայ ու ադրբեջանցի զինծառայողների միջև, վերջին ողբերգական միջադեպն էլ գրանցվել է երեկ: «Ուզում եմ հասկանալ՝ բանակցություն ասվածը, որը տեղի է ունենում հայ ու ադրբեջանցի զինծառայողների միջև, ինչպե՞ս է կանոնակարգվում, ի՞նչ հրամանների, ի՞նչ […]

Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև փոխհրաձգությունից հետո Ռուսաստանը միջոցներ է ձեռնարկել լարվածության թուլացման համար. Զախարովա

Ռուսաստանն անհապաղ միջոցներ է ձեռնարկել իրավիճակը լիցքաթափելու համար Հայաստանի և Ադրբեջանի զինծառայողների միջև փոխհրաձգությունից հետո, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ տարածքում գտնվող ՌԴ զինված ուժերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության ներկայացուցիչներն անմիջապես կապ են հաստատել Հայաստանի և Ադրբեջանի պատասխանատուների հետ և միջոցներ ձեռնարկել լարվածության թուլացման համար։ «Միջադեպը ևս մեկ […]

«Ձեռքներդ հեռո՛ւ ազգի հերոսներից». Աշոտ Մինասյան

Պատմության հազարամյակների փորձը բազմիցս հավաստել է, որ զորեղ և հաստատուն է այն պետությունը, որի պահապանները զինված են ազգային արժանապատվության բարձր գիտակցությամբ: Արցախյան ազատագրական երեք պատերազմները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ հայ ժողովուրդը միշտ էլ ծնել է և ծնում է հերոսներ, որոնք ի զորու են հանուն Հայրենիքի կերտել հաղթանակներ՝ անգամ կյանքի գնով: Ընդհանրապես, պետականության հենարանը […]

Եթե իշխող ուժն անընդհատ սխալներ է թույլ տալիս, դա խոսում է այն մասին, որ հետևություններ չեն անում, անկարողունակ են կամ էլ` միտումնավոր են անում. Սեյրան Օհանյան

Իմ տեղեկությամբ՝ խնդիրը ծագել է դիրքային ճշգրտումներ, ինժեներական կառույցների, սարքավորումների ընթացքում որոշակի բարելավումների իրականացման շրջանակում, լրագրողների հետ զրուցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ «Փորձը ցույց է տալիս, որ որքան էլ 44-օրյա պատերազմից հետո մենք խոսում ենք Զինված ուժերի մարտունակության անկման մասին, որոշ տեղային հատվածներում, որոշ ստորաբաժանումներում մեր զինծառայողներն իրենց խնդիրը կատարում են և […]

Ի՞նչ է եղել երեկ Սյունիքում ու ի՞նչ է լինելու. Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում տարածել է այս քարտեզը՝ գրելով. «Ի՞նչ է եղել երեկ Սյունիքում ու ի՞նչ է լինելու… Եթե մի կողմ դնենք բոլոր տարաբնույթ քարոզչական հնարքները, ապա չոր հաշվով ունենք հետևյալը։ ◾️Մոտ 10 օր առաջ առանց որևէ կրակոցի ու դիմադրության Ադրբեջանի զինված ուժերը մտել էին Արցախի Քաշաթաղի շրջանի հանձնումից հետո Սյունիքի մարզի սահմանամերձ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված