23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2023

Ի՞նչ նպատակով է զբաղեցրած պաշտոնից ազատվել ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը․ Տիգրան Աբրահամյան

Ի՞նչ նպատակով է քաղաքական որոշում կայացվել և զբաղեցրած պաշտոնից ազատվել ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է արել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Նա մասնավորապես նշել է․ «Ինչպես 44-օրյա պատերազմի, դրան հաջորդած ադրբեջանական հարձակումների դեպքում, քաղաքական իշխանությունը «պատասխանատուների» շրջանակ է ձևավորում, արագ ազատում պաշտոններից, ոմանց նկատմամբ էլ իրավական գործընթաց […]

Խորհրդարանական «կազմին» հորդորել է «սեփական» քաղաքական օրակարգից չշեղվել․ «Փաստ»

«Թերթի տեղեկություններով, նախօրեին մինչև ուշ գիշեր «Քաղաքացիական պայմանագրի» Սայաթ-Նովայի վրա գտնվող գրասենյակում խորհրդակցություն է տեղի ունեցել, որին մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանը (ՊՆ-ից ուղիղ գնացել է գրասենյակ)։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջինս թիմի անդամներին պատմել է ստեղծված իրավիճակի մասին, ներկայացրել հնարավոր բոլոր ռիսկերի ու սցենարների մանրամասները։ Միևնույն ժամանակ հատկապես խորհրդարանական «կազմին» հորդորել է «սեփական» քաղաքական օրակարգից […]

Սահմաններին տիրող իրավիճակի հետ կապված փակ նիստ կլինի․ «Ժողովուրդ»

Այսօր խորհրդարանում տեղի կունենա փակ քննարկում, որի ընթացքում քննարկվելու է սահմաններին տիրող իրավիճակը: Մասնավորապես, վերջին օրերին Սյունիքում ու Գեղարքունիքում սահմանային լարումների առիթով խորհրդարանում պատգամավորները բացատրություններ կլսեն գործադիրից: Նշենք, որ փակ նիստը տեղի է ունենալու հենց ԱԺ-ում կեսօրից հետո: Նիստը նախաձեռնել է «Հայաստան» խմբակցությունը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փակ քննարկմանը մասնակցելու է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, […]

ՔՊ-ականները վերածվել են կոճակ սեղմողների․ «Ժողովուրդ»

Գրեթե ամեն օր ժողովրդավարության, խոսքի իրավունքի եւ ազատ կամարտահայտման մասին խոսող ՔՊ-ականները վերածվել են կոճակ սեղմողների եւ մեկ մարդու կամք կատարողների խմբի: Ամեն որոշում կայացվում է բացառապես մեկ մարդու հրահանգով, եւ այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է: Սրա մասին թերեւս վկայում են նաեւ ԱԺ-ում երեկ տեղի ունեցած քվեարկությունները: Այպիսով, երեկ ՔՊ-ականները միանձնյա ՄԻՊ ընտրեցին դատախազի […]

Փաստե՞ր եք ուզում, խնդրեմ. դուք ի՞նչ եք արել, կապիտուլյանտներ, Թուրքիայի կամակատարներ. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրել է. «Սերժի ժամանակ Հայաստանը ինքնիշխան պետություն էր ու ՌԴ-ի դաշնակիցը, իսկ Նիկոլի պատճառով վեր է ածվել վասալի ու իզգոյի։ Փաստե՞ր եք ուզում, խնդրեմ 1. Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ 49 տարով երկարացվեց ռուսական 102-րդ ռազմաբազայի տեղակայման ժամկետը/2010թ/: 2. Հայաստանն անդամակցեց ԵԱՏՄ-ին։ 3.Երևանում ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահներն ընդունեցին […]

Սերժ Սարգսյանի ժամանակ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անգամ ՌԴ արտաքին քաղաքական կարևորագույն փաստաթղթերում էր ամրագրված․ Արմեն Աշոտյանը փաստաթղթեր է հրապարակել

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն արձագանքել է իշխանության կողմից բազմիցս շահարկված թեմային՝ Սերժ Սարգսյանի թողած «բանակցային ժառանգության» մասին։ «Նիկոլական քարոզչամեքենան պարբերաբար նվագում է միևնույն ձայնապնակը, որն արդեն խազված է, «խռխռում» է, բայց միևնույն է, չի դադարում օգտագործվել սեփական դիվանագիտական և անվտանգային ձախողումներն արդարացնելու համար: Խոսքը Սերժ Սարգսյանի, այսպես կոչված, բանակցային ժառանգության մասին է: Այդ ժառանգությունն Արցախյան […]

«Բանակցային ամուր ժառանգությունը մինչև վերջ մսխողը, ԱԺ ամբիոնից, իր գործած դավադրության մեղքն ուրիշի վրա գցելու հերթական մաստերկլասսն է ցուցադրել». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նա իր կաշին փրկելու համար, մի օր էլ ԱԺ ամբիոնից փրփուրը բերանին «կբացատրի», որ Հայ ժողովուրդը եկվոր է, ու որպես «ապացույց» կասի, որ օրինակ Հայաստանի որոշ գյուղերի անվանումներն ունեն այլալեզու ծագում: Նիկոլի նման ապազգային կերպար իրականում դժվար է պատկերացնել: Նա ոչ միայն պրոթուրքական կերպար է, այլ կոնկրետ հակահայ: […]

«Տեղում չեն եղել, բայց իրենց դիտարկումներն արել են․ Բրյուսելին են զեկուցում, մենք զեկույցից տեղեկություն չունենք»․ Միրզոյանը՝ Տեղ գյուղի մոտ ադրբեջանական սադրանքին ԵՄ առաքելության արձագանքի մասին

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը խորհրդարանում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց՝ Տեղ գյուղի հատվածում Ադրբեջանի երեկվա սադրիչ գործողությունները եղե՞լ են ԵՄ քաղաքացիական մոնիթորինգային առաքելության տեսադաշտում, նրանք արձանագրե՞լ են սադրանքը։ «Անշուշտ, երեկ տեղի ունեցած սադրանքի և ադրբեջանական կողմից տարբեր զինատեսակներով ՀՀ ԶՈՒ զինծառայողների և դիրքերի ուղղությամբ արձակված կրակի վերաբերյալ տեղեկացվել է ԵՄ միջնորդական առաքելությանը։ Այսօր արդեն […]

Արման Մարալչյանն ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից

ՀՀ նախագահի հրամանագրով Արման Մարալչյանն ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Սահմանապահ զորքերի մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի. Արման Մարալչյանին ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից», – նշված է նախագահի հրամանագրում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված