23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2023

Կեղծիքները հետք է թողել Փաշինյանի մոտ․ «Հրապարակ»

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը ՔՊ կենտրոնական գրասենյակում հերթական հանդիպումն է անցկացրել կուսակտիվի հետ։ Այն տեւել է 2 ժամից ավելի։ Թեման եղել է «Կուսակցության մարմինների ընտրության կարգը»։ Փաշինյանը կուսակիցներին առաջարկել է ներկայացնել, թե ինչ փոփոխություններ կուզենային, որ արվեր վարչության, վերահսկող հանձնաժողովի, տարածքային մարմինների ձեւավորման ընթացակարգերում։ Ներկաների մեծ մասը կարեւորել է թափանցիկության ապահովումը, ակնարկել են ՔՊ վարչության վերջին […]

Հայաստանն Ադրբեջանի նկատմամբ տարածքային ոչ մի պահանջ չունի, Ադբեջանը Հայաստանի նկատմամբ՝ միշտ ունի․ Ալեն Սիմոնյան

Սանկտ-Պետերբուրգում ընթացող ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի շրջանակում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը արձագանքել է Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացվող մեղադրանքներին՝ միևնույն ժամանակ վերահաստատելով՝ Հայաստանը ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։ «Իսկ եթե Ադրբեջանն իսկապես խաղաղություն է ուզում, ապա ինչու՞ մինչև հիմա չեն վերադարձվել 33 հայ ռազմագերիները, ի՞նչ է նշանակում ընդհանրապես՝ ռազմագերիներ պահել, ինչու՞ […]

«Իրադրությունը ներկայացրել է բարդ, բայց՝ վերահսկելի, մինչդեռ հակառակորդի խմբերին հաջողվել էր ներթափանցել Շուշի». ինչպես ընկավ Շուշին. մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է 2020թ․ արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում բարձրաստիճան սպայի կողմից զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված առանձնապես ծանր և միջին ծանրության հանցանքներ առերևույթ կատարելու դեպքերի վերաբերյալ քննված քրեական վարույթի նախաքննությունը։ Քննչական խմբի ղեկավարի և խմբի քննիչների կողմից իրականացված մեծածավալ քննության արդյունքում դետալային ճշտությամբ վերականգնվել են […]

Իրեն ամրակցված զենքից հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայողը. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 13-ին, նախնական տվյալներով իրեն ամրակցված զենքից, հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Հ. Ս.-ն: Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:

Չավուշօղլուն անդրադարձել է Տեղ գյուղում տեղի ունեցած ադրբեջանական սադրանքին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն HaberTürk TV-ի հետ զրույցի ընթացքում անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին», մի քանի օր առաջ Տեղ գյուղում տեղի ունեցած ադրբեջանական սադրանքին և անհիմն մեղադրանք հնչեցրել Հայաստանի հասցեին: «Ի վերջո, այս լարվածությունը մի կողմ թողնելով, անհրաժեշտ է պահ առաջ համապարփակ խաղաղության պայմանագիրն ստորագրել, ինչպես նաև կառուցել այդ անցումները, ճանապարհները, որոնք նաև Հայաստանի […]

Հայաստանի այսօրվա իրավիճակն արդյունքն է նրա, որ ինքնահռչակը մնաց կոորդինատոր, անգամ փորձ չարեց դառնալ գոնե ինքնահռչակ գերագույն. Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանը գրում է. «Նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա խոսքից հետո տարատեսակ հրահանգավորված խոսիչները լալկվել են: Միանգամից ուզում եմ կանխատեսում անել: Ոչ էլ հրապարակելու են Նախագահի պահանջած փաստաթղթերը, որովհետև սրանց խոսույթը կառուցված է բացառապես ստի վրա: Ավելին, դրանք անգամ երես չեն ունենա ասել` էդ միլիարդավոր զենքերը Հայաստանի զինանոցից հանձնված թուրքին ով էր բերել Հայաստան: Երբեք չեն […]

«Մենք բոլորս ենք պարտք այս մարդկանց, նրանց երեխաները մեզ համար զոհվել են». Քննչական կոմիտեի մոտ շարունակվում է զոհված զինվորների ծնողների ակցիան

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները շարունակում են ակցիան ՀՀ քննչական կոմիտեի շենքի դիմաց։ Նրանք պահանջում են պատասխանատվության ենթարկել կարմիր բերետավոր այն ոստիկաններին, որոնք «Եռաբլուր» պանթեոնում մարմնական վնասվածք են պատճառել զոհված զինվորների մայրերին։ Ակցիան կշարունակվի մինչև այսօր՝ ժամը 14։00-ն։ Ժամ 15։00-ին ծնողները կհայտարարեն իրենց հետագա անելիքների մասին։ 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը, լրագրողների […]

ԿԽՄԿ-ն երկխոսում է ՀՀ իշխանությունների հետ՝ ադրբեջանցի զինծառայողներին անհապաղ տեսակցելու նպատակով

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեռ չեն այցելել Հայաստանում ձերբակալված Ադրբեջանի ԶՈւ երկու զինծառայողներին։ «ԿԽՄԿ ներկայացուցիչները ՀՀ իշխանությունների հետ գտնվում են երկխոսության փուլում, որի նպատակն է անհապաղ տեսակցության հնարավորությունը։ Տեսակցություն դեռ տեղի չի ունեցել», – Aysor.am-ին ասաց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: Նա նաև նշեց, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները կապի մեջ են ադրբեջանցի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված