22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանի այսօրվա իրավիճակն արդյունքն է նրա, որ ինքնահռչակը մնաց կոորդինատոր, անգամ փորձ չարեց դառնալ գոնե ինքնահռչակ գերագույն. Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանը գրում է. «Նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա խոսքից հետո տարատեսակ հրահանգավորված խոսիչները լալկվել են:

Միանգամից ուզում եմ կանխատեսում անել: Ոչ էլ հրապարակելու են Նախագահի պահանջած փաստաթղթերը, որովհետև սրանց խոսույթը կառուցված է բացառապես ստի վրա: Ավելին, դրանք անգամ երես չեն ունենա ասել` էդ միլիարդավոր զենքերը Հայաստանի զինանոցից հանձնված թուրքին ով էր բերել Հայաստան: Երբեք չեն խոստովանի, որ դրանք մինչև 18-ի իշխանազավթումը Հայաստանի համալրված, ուժեղ ու մարտունակ բանակինն էր, ձեռքբերումը` գերագույն հրամանատարից մինչև զինվոր:

Այս առիթն էլ եմ օգտագործելու ու ասելու, որ նախագահը փողոցում, մարդաշատ վայրում կանգնած հանգիստ զրուցում էր, իսկ աղետաբերը `ամբողջ պետական անվտանգային ապարատը պարալիզացրել է հանուն երկու քայլ այս կամ այն կողմ անելու:

Հ.Գ. Հայաստանի այսօրվա իրավիճակն արդյունքն է նրա, որ ինքնահռչակը մնաց կոորդինատոր, անգամ փորձ չարեց դառնալ գոնե ինքնահռչակ գերագույն»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ