17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Շահագրգռված եմ, որ իրականությունը բացահայտվի». Մհեր Սահակյանը հայտարարեց՝ կողմ է քվեարկելու իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդագրին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանն այսօր մանրամասներ ներկայացրեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից:

«2023 թվականի մարտի 31-ին՝ ժամը 10։00-ին, Պետաիրավական հանձնաժողովում նախատեսված էր աշխատանքային փակ քննարկում։ Քննարկմանը ներկայացել եմ 10-15 րոպե ուշացումով։ Մոտավորապես 20 րոպե տևել է հարցերի քննարկումը, որից հետո մեկ այլ թեմայով՝ կապված Հռոմի ստատուտի վավերացման հետ, Արծվիկ Մինասյանի օբյեկտիվ հարցադրումը, թե արդյոք Հռոմի ստատուտի վավերացումը չի առաջացնի ավելորդ ռիսկեր մեր Հանրապետության համար, իշխանական պատգամավորների կողմից արժանացավ բուռն արձագանքի և անհարկի վիրավորանքների։

Վեճի ընթացքում Վլադիմիր Վարդանյանը մի քանի անգամ դրսևորեց ագրեսիվ վարքագիծ։ Նշեմ, որ վեճի ընթացքում չեմ միջամտել մինչ այն պահը, երբ ինձ համար ակնհայտ դարձավ, որ Վարդանյանը, չարաշահելով իր՝ որպես վարողի լիազորությունները, կողմնակալ և սադրիչ պահվածք է ցուցաբերում, մասնավորապես, գոռում և նկատողություններ անում ընդդիմադիր պատգամավորներին։ Երբ հերթական անգամ վարողը ձեռքը սեղանին հարվածեց՝ ցանկանալով ընդգծել քննարկումը վարողի և իշխանական պատգամավոր լինելու իր առավելությունները և ցուցադրաբար նայելով աչքերիս մեջ, մեղադրանքներ հնչեցնելով՝ պահանջեց լռել։ Ես նույն տոնայնությամբ ձեռքս հարվածելով սեղանին, ոտքի կանգնելով իմ տեղից՝ պահանջեցի, որպեսզի հարգանք ցուցաբերվի ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ և կողմնակալ վերաբերմունք չդրսևորի։ Այդ պահին Վլադիմիր Վարդանյանը, ամենայն հավանականությամբ չհանդուրժելով իմ նկատողությունը, տեղից վեր կանգնելով, բղավելով, որ ում վրա ուզի և երբ ուզի կարող է այստեղ բղավել, մոտեցավ։ Ես, հաշվի առնելով իր ագրեսիվ պահվածքը և բղավելով արագ ինձ մոտենալը, ուղղվեցի մեկ քայլով և հարված հասցրեցի զուտ ինքնապաշտպանական նկատառումներից ելնելով, որից հետո, ցանկություն չունենալով, որ վեճը շարունակվի և ընդլայնվի, անմիջապես հեռացա այդ սենյակից», – հայտարարեց Սահակյանը:

Նա պնդում է՝ դիմել է անհրաժեշտ պաշտպանության, հարվածը եղել է և, եթե սահմանազանցվել է անհրաժեշտ պաշտպանությունը, ապա պատրաստ է պատասխան տալ դրա համար, ընդհուպ մինչև ազատազրկում։

«Եվ որպեսզի տպավորություն չստեղծվի, թե թաքնվում եմ անձեռնմխելիության քողի տակ, կարծում եմ, որ գործընկերներս էլ դեմ չեն լինի, որ անձամբ կողմ կքվեարկեմ այս միջնորդագրին, քանի որ ինքս շահագրգռված եմ, որ իրականությունը բացահայտվի»,- հավելեց Մհեր Սահակյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ