21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2023

Ադրբեջանը մի քանի օրով կբացի Լաչինի միջանցքը՝ ակնկալիքով, որ ԼՂ հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները. Փաշինյանին տեղեկություններ են հասել

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Բաքվի պլանի մասին։ «Մեր ունեցած տեղեկություններով՝ Բաքվի պլանը հետևյալն է՝ Լեռնային Ղարաբաղում տնտեսական, հոգեբանական ճնշումը հասցնել ինչ-որ մի կուլմինացիոն կետի, դրանից հետո մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ ԼՂ հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները, կրկին փակել միջանցքը ու հետո կրկին մի քանի օրով բացել ու այդպես այնքան, […]

Ադրբեջանի հիմնական, նույնիսկ կարելի է ասել՝ միակ գործիքը հանցագործությունը, սուտն ու կեղծիքն են. «Փաստ»

Այսօր թերագնահատել տեղեկատվական հակամարտությունների և, ընդհանրապես, տեղեկատվական անվտանգության հարցը, նշանակում է պարտվել բոլոր հարթակներում, այդ թվում՝ միջազգային հարաբերություններում ու իրական պատերազմներում: Այս հարցը առաջնային նշանակություն ունի նաև այն համատեքստում, թե ինչ է պետությունը ներկայացնում միջազգային հանրության դատին։ Օրինակ՝ կան պետություններ, որոնք արհեստականորեն են ստեղծվել՝ ձևավորելով որոշակի ժողովրդագրական հիմքի կամ համաշխարհային ուժային կենտրոնների որոշակի պայմանավորվածությունների արդյունքում։ […]

Պատասխանատվությունը «շեֆից» հեռացնելու համար․ «Փաստ»

«Նախօրեին «երկրորդ» փորձից ԱԺ-ում, այնուամենայնիվ, տեղի է ունեցել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և քպականների հանդիպումը։ Որքան էլ քպականները փորձում են ներկայացնել, թե հանդիպումն անցել է նորմալ և կառուցողական, «Փաստ» թերթի տեղեկություններով, իրականում բավական թեժ է եղել ու «մուննաթախառը»՝ թե՛ պատգամավորների, թե՛ Պապիկյանի կողմից: Ընդհանրապես, Ազատ գյուղում տեղակայված կացարանի ողբերգությունից հետո իշխանության որոշակի շրջանակների կողմից ամեն […]

Խաղաղ պայմաններում Բանակի կորուստները՝ հիմա և նախկինում․ «Ժողովուրդ»

Ուղիղ երեք տարի առաջ՝ այս օրերին՝ 2020-ի հունվարի 10-ին, երբ հայ հասարակության մոտքով անգամ չէր անցնում, որ ընդամենը ամիսներ անց Ադրբեջանի սանձազերծած աղետաբեր պատերազմը հազարավոր զոհերի ու տարածքային կորուստների պատճառ է դառնալու, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր իսկ կառավարությանը դրվատելու մղումներից ելնելով, ի լուր աշխարհի հայտարարում էր. «2019 թվականի ընթացքում հայոց բանակում (բոլոր պատճառներով) զոհերի պատմական […]

Համայնքապետերը լեղապատառ շտապել են մարզպետարան․ «Հրապարակ»

«Երեկ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը մարզպետարան է կանչել համայնքների ղեկավարներին՝ ասելով, որ կարեւոր հանձնարարականներ ունի տալու՝ պահեստազորում հաշվառված զինապարտների զորակոչի հետ կապված։ Համայնքապետերը լեղապատառ շտապել են մարզպետարան։ Նրանցից մեկն անգամ անհանգստացել էր. «Կարո՞ղ է թշնամին պատերազմ է հայտարարել, կանչում է մարզպետը, որ այդ մասին տեղեկացնի: Նիստից հետո մարզպետը մեզ ասաց, որ համայնքապետերին հրավիրել է ծանոթանալու […]

Փաշինյանը ոչնչացրել է Հայաստանի զինված ուժերի մարտունակությունը․ Նորատ Տեր-Գրիգորյանց․ News.am

NEWS.am-ը գրում է․ Ադրբեջանը պատրաստվում է, եւ որքան թույլ է Հայաստանը, այնքան հակառակորդը նրան մինչեւ վերջ վնասելու ավելի շատ հնարավորություններ ունի։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը։ Նա դժվարացավ ասել, թե Ադրբեջանը երբ կարող է նոր ագրեսիա ձեռնարկել։ Տեր-Գրիգորյանցն ասել է, որ Փաշինյանը ոչնչացրել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԴեկտեմբերիՓետրվարի