21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 12, 2023

Էս 4 տարին սրանց չսովորեցրեց, որ կեղծ օրակարգով, շինծու գործերով չեն կարող սևացնել հայրենանվեր մարդկանց անունը. Տաթև Թադևոսյան

ՀՀԿ խորհրդի անդամ Տաթև Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հերթական քրեական գործն ու այս անգամ բռնագանձման բովանդակությամբ հեքիաթներ են հորինվում։   Ախ էս 4 տարին սրանց չսովորեցրեց, որ կեղծ օրակարգով, շինծու գործերով չեն կարող սևացնել հայրենանվեր մարդկանց անունը։ Արտաքին թշնամին կամաց-կամաց ամբողջ երկիրը իրենովա անում, իսկ սրանք կար ու ձևով են շարունակում զբաղվել»։

Երևան քաղաքի ավագանու ընտրություններից առաջ կապիտուլյանտ իշխանությունները փորձում են հանրության ուշադրությունը շեղել հերթական շինծու քրեական վարույթով. Նարեկ Թադևոսյան

ՀՀԿ անդամ Նարեկ Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել  է. «Երևան քաղաքի ավագանու ընտրություններից առաջ կապիտուլյանտ իշխանությունները իրենց սովորության համաձայն փորձում են հանրության ուշադրությունը շեղել հերթական շինծու քրեական վարույթով, փորձելով Երևանի ամենասիրված քաղաքապետին լռեցնել ինչ-որ բռնագանձման կեղծ օրակարգով:   Մեկ անգամ ևս ցանկանում եմ հիշեցնել այս իշխանություններին. մեզ որևէ քրեական գործով կամ վարույթով չեք կարող լռեցնել, […]

Հայաստանը չպետք է ներգրավվի Ադրբեջանի հետ Լաչինի միջանցքի բացման հարցով բանակցություններին. Ալեն Սիմոնյան

Հայաստանը չպետք է ներգրավվի Ադրբեջանի հետ Լաչինի միջանցքի բացման հարցով բանակցություններին, քանի որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ Լաչինի միջանցքի մասով Հայաստանը կողմ չէ։ Արցախի իշխանությունները Ադրբեջանի հետ ուղիղ բանակցելու և ուղիղ խոսելու հնարավորություն ունեն և հենց իրենք են զբաղվում խնդրով, իսկ Հայաստանը սատար կկանգնի Արցախի յուրաքանչյուր որոշման։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին […]

Արցախում անջատվել է ինտերնետ կապը․ «Հրապարակ»

Քիչ առաջ Արցախում անջատվել է ինտերնետ կապը, «Հրապարակ»-ին տեղեկացրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի խոսնակ Զոյա Բարսեղյանը։ «Ըստ ամենայնի, հեռուստակամուրջը դիտելուց հետո, ադրբեջանցիները այնպես են արել, որ Արցախում խափանվի ինտերնետ հասանելիությունը»,- նշել է Բարսեղյանը։

Փաշինյանին հեռացնելու համար պետք է որոշումների կայացման կենտրոն, մեխանիզմ, որ փոխարինողներն ընտրվեն․ Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը սոցցանցի իր էջում գրել է․ «Շատ քիչ մարդ կա, ում համար արդեն պարզ չէ, որ վարչապետ ներկայացող անձն ամբողջովին սնանկ է. -պատերազմը պարտվել է, – խաղաղությունը պարտվել է, -ռեֆորմների հարցում անկարող է, -կառավարման համակարգը կոլապսի է վերածել, -արտաքին քաղաքականությունն ի չիք է դարձրել, -պաշտպանական ոլորտն ամբողջովին տապալել է, -ապագայի հեռանկար չունի, անգամ […]

Ուղղակի կառաջարկեմ գալ, մեր կողքին կանգնել ու տեսնել, թե ինչքան մեծ դեր է խաղում ռուս խաղաղապահն այսօրվա իրավիճակում. Ռուբեն Վարդանյանը՝ Փաշինյանին

Ես ուղղակի չեմ ուզենա մեկնաբանել քաղաքական գործչի խոսքերը, ուղղակի կառաջարկեմ գալ, մեր կողքին կանգնել ու տեսնել, թե ինչքան մեծ դեր է խաղում ռուս խաղաղապահն այսօրվա իրավիճակում այստեղ, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ արձագանքելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ռուս խաղաղապահների վերաբերյալ արած հայտարարություններին։ «Ինձ թվում է՝ խոսքերն ուղղակի արժեքը կորցրել են։ Ռուս […]

ՀԱՊԿ երկրները Քարտուղարությունից չեն ակնկալում իրենց գործողությունների և որոշումների որևէ ըմբռնում․ ՀՀ ԱԳՆ

ՀԱՊԿ անդամ երկրները Քարտուղարությունից չեն ակնկալում իրենց գործողությունների և որոշումների որևէ ըմբռնում։ Այս մասին «ՍիվիլՆեթ»-ի հարցմանն ի պատասխան ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ անդրադառնալով Հայաստանում Կազմակերպության զորավարժությունների չեղարկման առնչությամբ ՀԱՊԿ քարտուղարության մեկնաբանությանը: «Քարտուղարության՝ որպես ՀԱՊԿ աշխատանքային մարմնի, իրավասությունների շրջանակը չի ներառում կազմակերպության բարձրագույն մարմնի՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի անդամների հայտարարությունների մեկնաբանումը։ ՀԱՊԿ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԴեկտեմբերիՓետրվարի