22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Փաշինյանին հեռացնելու համար պետք է որոշումների կայացման կենտրոն, մեխանիզմ, որ փոխարինողներն ընտրվեն․ Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը սոցցանցի իր էջում գրել է․

«Շատ քիչ մարդ կա, ում համար արդեն պարզ չէ, որ վարչապետ ներկայացող անձն ամբողջովին սնանկ է.

-պատերազմը պարտվել է,

– խաղաղությունը պարտվել է,

-ռեֆորմների հարցում անկարող է,

-կառավարման համակարգը կոլապսի է վերածել,

-արտաքին քաղաքականությունն ի չիք է դարձրել,

-պաշտպանական ոլորտն ամբողջովին տապալել է,

-ապագայի հեռանկար չունի, անգամ ներկայի համար պատասխանատու չէ,

– միջազգային ասպարեզում հայ ազգը դարձրել է ծաղրի առարկա,

-ներքին ասպարեզում ազգին վերածել է ամբոխի:

Ցուցակը կարելի է շարունակել: Վերը նշվածներից անգամ մեկի առկայության պարագայում նա պետք է վռնդվեր: Նա պետք է հեռացվի, սակայն և նրա հեռացման համար պետք է լինեն հեռացնողներ, նաև պետք է մի փոքրիկ հարցի պատասխան լինի, իսկ ովքեր են նրան փոխարինելու, թեկուզ՝ ժամանակավորապես, մինչև հասկանանք, ինչ ենք անելու:

Այս երկու հարցի պատասխաններն են հիմա ամենաառանցքայինը:

Հեռացնողները

Նրան հեռացնելու համար պետք է որոշումների կայացման կենտրոն, այսինքն լինեն մարդիկ, որոնք ի վիճակի են միասնական որոշում կայացնել, ունեն նման որոշում կայացնելու թափանցիկ ընթացակարգ: Դա չպետք է լինի նեղ թիմ, չպետք է լինի փակ խմբակ, կամ կուսակցություն: Դա պետք է լինի թափանցիկ ֆորմատ, բոլորի համար բաց ու ընդհանուր մոբիլիզացիայի համար մեխանիզմներ ունենա:

Ովքեր պետք է պատասխանատվություն ստանձնեն

Պետք է լինի մի մեխանիզմ, որ այդ մարդիկ ընտրվեն մինչ ընտրությունները, մաքսիմալ մարդկանց մասնակցության միջոցով: Ինչպես ընտրվեն, քննարկման թեմա է, մեխանիզմներ կարելի է գտնել:

Կամ կարող ենք դա անել, կամ սկսենք հավաքել ճամպրուկները»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ