21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 31, 2023

«Պատրոն Դավոն» 2 ամսով կալանավորվել է

NEWS.am-ի տեղեկություններով՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ժորա Չիչոյանի, այսօր՝ հունվարի 31-ին, որոշել է 2 ամսով կալանավորել զենքի վաճառքով զբաղվող Դավիթ Գալստյանին՝ «Պատրոն Դավոյին»: Մենք տեղեկացանք, որ քրեական վարույթը, որով նա անցնում է, վերաբերում է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին առնչվող քրեական վարույթին:

ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով

2022 թ. դեկտեմբերի սկզբից Եվրոպական Միությունն ուշադիր հետևում է Լաչինի միջանցքի երկայնքով և դրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և դրանց մարդասիրական հետևանքներին։ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը մշտական կապի մեջ է երկու կողմերի արտաքին գործերի նախարարների հետ: Կողմերի հետ սերտ կապի մեջ է նաև Հարավային Կովկասում ԵՄ […]

«Հայաստանի մասին ոչ մեկդ ոչ մի բան չգիտեք, դուք ուղղակի ապրում եք…». 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մկրտչյանի մայրը տարածել է հուլիսյան մարտերից հետո որդու գրած նամակը

Հուլիսյան մարտերի մասնակից և 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Հայկ Մկրտչյանի մայրը՝ Աննա Մկրտչյանը, հրապարակել է հուլիսյան մարտերից հետո որդու գրած նամակը, որում ասված է. «Հայաստանի մասին ոչ մեկդ ոչ մի բան չգիտեք: Դուք ուղղակի ապրում եք: Քնում ու զարթնում եք: Դրա արանքում ինչ-որ բաներ եք անում պրոստո, բայց ոչ մի բան չեք հասկանում: Ես […]

Արցախցին գիտի պայքարել, իր գոյությունը պաշտպանել, դիմայել դժվարություններին, բայց տանել չի կարողանում սուտը, կեղծիքը, անազնվությունը, երեսպաշտությունն ու դավաճանությունը. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում. Արցախում մարդկանց ավելի շատ զայրացնում է որոշակի պարբերականությամբ ակտիվացող ներքաղաքական ինտրիգները, քան բուն շրջափակումով պայմանավորված բարդությունները: Աթոռակռիվ, բամբասանք, ամբիցիաներ, ինտրիգ, արտոնությունների և դիրքի համար պայքար, անիմաստ լարվածություն և հասարակության բևեռացման մեծ վտանգ. սրանք այն երևույթներն են, որոնք հատկապես այսպիսի ծանր իրավիճակներում չպետք է տեղ գտնեն արցախյան իրականությունում: Արցախն իր […]

Նիկոլին օդ ու ջրի պես պետք է դեգրադացված և պարալիզացված հասարակություն ու բանակ. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ամբողջ աշխարհը տեղեկացավ, թե կոնկրետ որտե՞ղ տեղակայված, ի՞նչ պայմաններում հայտնված ո՞ր զորամասը, ինչպիսի՞ խայտառակ ողբերգություն է ունեցել, իսկ սրանք իբրև թե գաղտնապահությամբ դեռևս գրում են` «ՊՆ N զորամասի» և այլն, այլն… Սենսացիա-մանիպուլյացիա-դեգրադացիա բանաձևով բանակն էլ դարձրին «հայկական ժամանակ» թերթի մակարդակի օբյեկտ: Նիկոլի կողմից հրապարակ նետված`հիմնականում կեղծ սենսիացիաներով ու […]

Ինչ է սպասվում Բրյուսովի անվան համալսարանին. «Ժողովուրդ»

Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի հոգաբարձուների խորհուրդն ուղիղ մեկ ամիս է, ինչ լուծարվել է: Նախորդ տարվա դեկտեմբերի 30-ին, հիշեցնենք, համալսարանն այն ժամանակ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նորանշանակ նախարար Ժաննա Անդրեասյանի մակագրությամբ՝ բուհի հոգաբարձուների խորհրդի լիազորությունները դադարեցված լինելու մասին գրություն էր ստացել: Խորհրդի լիազորությունները դարդարեցված համարվելուց ուղիղ մեկ ամիս անց՝ այսօր, Բրյուսովի կառավարման հարցն օդում կախված […]

Կացարանի հրդեհի գործով նոր կալանավորում է սպասվում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում տեղի ունեցած հրդեհի գործով երկրորդ անձը կկալանավորվի: Ո՞վ է նա: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ կալանավորվող պաշտոնյան զորամասի թիկունքի գծով պատասխանատուներից եւս մեկն է: Նշենք, որ 2023 թվականի հունվարի 25-ին որոշում էր կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի […]

Մարդկանց և պետությունների մասին. Վահե Հովհաննիսյան

Ուկրաինայում մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ (գլխավոր դատախազի տեղակալ և այլն) ազատվել են աշխատանքից՝ մի քանի օր Իսպանիայում հանգստանալու համար։ Դա մարդկանց հասարակության, մարդկանց պետության խաղի կանոնն է։ Չի կարող պաշտոնյան, հանրային դեմքը պատերազմի և համատարած ողբերգության պայմաններում քեֆեր անի։ Դա և պետությունը անհամատեղելի գաղափարներ են։ Դա և մարդկանց հասարակությունը՝ ևս։ Նույնը Ռուսաստանում է. տարբեր կալիբրի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԴեկտեմբերիՓետրվարի