25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 23, 2023

Ադրբեջանական կողմը կրկին ամբողջությամբ արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը

Ադրբեջանական կողմը կրկին ամբողջությամբ արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը, հայտնում են տեղեկատվական շտաբից։ «Ցելսիուսի սանդղակով Արցախում -5 աստիճանի պայմաններում բնական գազի՝ վերջին օրերին արդեն որերորդ անգամ անջատումը հունվարի 21-ին մեկ անգամ ևս փաստում է, որ պաշտոնական Բաքուն Արցախի 120 հազար շրջափակման մեջ գտնվող խաղաղ բնակչության նկատմամբ, անպատժելիության պայմաններում, վարում է բացահայտ ահաբեկչական […]

ԱԺ խորհրդի արտահերթ նիստը չի կայացել

Ազգային ժողովի խորհրդի` հունվարի 23-ի արտահերթ նիստում ժամը 12:00-ին նիստի իրավազորության համար բավարար թվով խորհրդի անդամներ չեն գրանցվել: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ ԱԺ խորհրդի աշխատակարգի 6-րդ կետի համաձայն, եթե խորհրդի գրանցված անդամների թիվը նիստի իրավազորության համար բավարար չէ, ապա գրանցումը շարունակվում է մինչեւ անհրաժեշտ թվով խորհրդի անդամների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան […]

Քրիստիննե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ սույն թվականի հունվարի 23-ին օրենսդրությամբ սահմանված կարգով հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով։ Ըստ օրենսդրության՝ տվյալ դեպքում Պաշտպանի լիազորությունները դադարում են վերջինիս կողմից հրաժարականի դիմումը ներկայացնելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում կրկին հրաժարականի դիմում ներկայացվելու դեպքում։ Տիկին Գրիգորյանը պատշաճ պահի հանրությանը կտեղեկացնի այլ աշխատանքի մասին […]

ՀՀ տարածքային անվտանգությունն ապահովելու համար բոլոր միջոցները փորձելու ենք, որովհետև գոյություն ունեցող միջոցները մեզ չեն բավարարում. ԱԺ նախագահ

Դեպի Արևմուտք վեկտորի հարց չկա, կա անվտանգության ապահովման հարց, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե հայ-ռուսական հարաբերությունների սրման ֆոնին ինչով է պայմանավորված Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի այցը Հայաստան։ «Մենք ՀՀ տարածքային անվտանգությունն ապահովելու համար բոլոր միջոցները փորձելու ենք, որովհետև գոյություն ունեցող միջոցները մեզ չեն բավարարում», – ասաց ԱԺ […]

«Դղյակներ» բարբաջելով իշխանություն զավթած խուժանին պետք է դուրս շպրտել խաբեությամբ զավթած դղյակից. Էդգար Ղազարյան

Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դղյակներ» բարբաջելով իշխանություն զավթած խուժանին պետք է դուրս շպրտել խաբեությամբ զավթած դղյակից Լուսանկարներից մեկում այն կառավարական դղյակն է, որտեղ վարչապետ դառնալուց հետո ապրում է Նիկոլ Փաշինյանի ընտանիքը, որը մինչ այդ ապրել է մյուս լուսանկարում պատկերված բնակարանում։ 2020 թվականի ամառային մի օր այդ դղյակն ունեցել է այսպիսի զարդարանք՝ դիմավորելով […]

Մենք Աստծո օգնության կարիքն ունենք

«Երանի՜ այն մարդուն, որ դիմանում է փորձությանը, որովհետև փորձությունից հաղթական դուրս եկողը որպես մրցանակ կստանա այն կյանքը, որ Տերը խոստացավ տալ իրեն սիրողներին»,- ասել է Հակոբոս առաքյալը: Փորձությունները մեր կյանքից անբաժան են, բայց դրանց պետք չէ մոտենալ որպես անհաղթահարելի մի խնդիր ու մտածել, որ դրանք կախվել է մեր գլխին, զուտ այն պատճառով, որ Տերը մեզ […]

Ադրբեջանը քաղաքական բլից կրիգը ձախողել է, իսկ հիմա փորձում է իր իսկ առաջադրած խաղի կանոնները վերանայեն. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Արցախի շրջափակման հարցում Ադրբեջանի հիմնական սպասումները չեն արդարացել, դրանով պայմանավորված Ադրբեջանը կա´մ տակտիկական փոփոխությունների կգնա, կա´մ գործադրվող միջոցներն ավելի ինտենսիվ բնույթ կկրեն: Այն քարոզչական, քաղաքական գործիքակազմը, որն Ադրբեջանը կիրառում էր Արցախի շրջափակման առաջին, երկրորդ տասնօրյակներում իրեն սպառել է, իսկ նորը դեռ խաղի մեջ չի մտցվել: Մյուս կողմից սպառվել […]

Ադրբեջանը պահանջել է պատժել թենիսիստ Կարեն Խաչանովին՝ Արցախին աջակցելու համար

Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան (ATF) բողոք է հղել Թենիսի միջազգային ֆեդերացիային (ITF)՝ պահանջելով պատժել ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովին, որն Ավստրալիայի բաց առաջնությունում հանդիպումներից հետո հրապարակավ աջակցություն էր հայտնել Բաքվի կողմից ավելի քան մեկ ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախին։ Ինչպես հիշեցնում է rsport.ria.ru-ն, հայկական արմատներ ունեցող Խաչանովը չորրորդ տուրում ճապոնացի Յոսիհիտո Նիշիոկային (6:0, 6:0, 7:6 (7:4)) […]

Չեմ սիրում փնթիներին անդրադառնալ, բայց երբեմն ստիպում են. Կարապետ Պողոսյան

Չեմ սիրում փնթիներին անդրադառնալ, բայց երբեմն ստիպում են։ ՔԽ թիմից երկու հոգի պաշտոն չստացան` չալոն ու Համբարձումյան Արթուրը.. Չալոն երևի ծանր չի տանում, բոլոր դեպքերում հաչոցը լսելի չի, իսկ այ Արթուրը 4 տարուց ավել է վայնասուն է բարձրացրել, գիշեր-ցերեկ։ Կյանքում երբեք ոչինչ չարած, ոչնչի չհասած ոչնչիը 17 թ-ից գիտեմ, կանչինք մի բան գցինք դեմը ՇՊՀ֊ում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված