23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մենք Աստծո օգնության կարիքն ունենք

«Երանի՜ այն մարդուն, որ դիմանում է փորձությանը, որովհետև փորձությունից հաղթական դուրս եկողը որպես մրցանակ կստանա այն կյանքը, որ Տերը խոստացավ տալ իրեն սիրողներին»,- ասել է Հակոբոս առաքյալը:

Փորձությունները մեր կյանքից անբաժան են, բայց դրանց պետք չէ մոտենալ որպես անհաղթահարելի մի խնդիր ու մտածել, որ դրանք կախվել է մեր գլխին, զուտ այն պատճառով, որ Տերը մեզ չի սիրում կամ ցանկանում է պատժած լինել։

Փորձություններից երբեք վախենալ պետք չէ, որովհետև դրանք մեզ կոփում են հավիտենական կյանք գնալու ճանապարհին, ուստի պետք է գիտակցենք, որ այն մեզ անհրաժեշտ է։ Դժվարություններն ու փորձությունները տրվում են հաղթահարելու համար, այլ ոչ թե՝ ընկճվելու ու հույսը կորցնելու։ Ու այդ փորձություններն են, որ մեզ սովորեցնում են ինքնուրույն քայլել, դառնալ ինքնավստահ, կյանքում կոփված ու Աստծո հետ հարաբերություններում ավելի գիտակից։ Ամեն մի փորձության հետևում թաքնված է մի խրատ, դաս, որից մենք հետևություններ ենք անում անպայմանորեն։ Աստվաշաշնչում ասվում է․ «Աստված մեզ չի ընտրել, որպեսզի Նրա բարկության առարկան դառնանք, այլ որպեսզի ժառանգենք Նրա փրկությունը մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով» (Ա Թեսաղ․ 5.9):

Կա՞ն փորձություններ, որ անտանելի են և որո՞նք են դրանք

Հովհան Ոսկեբերանը այս մասին ասում է․ «Կարելի է ասել բոլոր փորձությունները, քանի որ դրանց հաղթահարելու հնարավորությունը կախված է Աստծո օգնությունից, որը մենք ձեռք ենք բերում մեր իսկ ցանկությամբ: Դու արդեն ամբողջովին համոզվեցիր, որ ոչ միայն մեր ուժերից վեր փորձությունները, այլ նաև մարդկայինը մենք չենք կարող կրել առանց Բարձրյալի օգնության։ Նույնիսկ չափավոր փորձությունը մենք չենք կարող տանել մեր սեփական ուժերով, այդ դեպքում էլ մենք Աստծո օգնության կարիքն ունենք, որպեսզի այն հաղթահարենք, այսինքն՝ կարողանանք տանել այն նախքան հաղթահարելը: Աստված տալիս է և՛ համբերություն, և՛ արագ ազատագրում, այնպես որ փորձությունն էլ դառնում է տանելի»:

qahana.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ