21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 27, 2023

Չափազանց թանկ գին ենք վճարել մեր ազատության և անկախության համար, մեր պատմությունն անարժան կերպով փակելու բարոյական իրավունք չունենք. Արցախի ԱԺ նախագահ

Արցախի Հանրապետության խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մարտունու շրջանի Ճարտար և Խնուշինակ համայնքներ՝ բնակիչներին ստեղծված իրավիճակի և այն հաղթահարելու ուղղությամբ տարվող աշխատանքների մասին տեղեկություններ հայտնելու նպատակով: Ինչպես տեղեկանում ենք Արցախի ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Արթուր Թովմասյանը Արցախի խորհրդարանի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանի, պատգամավոր Արեգ Ավագյանի և օպերատիվ շտաբի անդամ, Արցախի նախագահի աշխատակազմի […]

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Սերգեյ Կոպիրկինի հետ

Այսօր, հունվարի 27-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Զրույցի ընթացքում նախագահ Տեր-Պետրոսյանը հատկապես կարևորել է Լաչինի միջանցքի անհապաղ և անխափան վերագործարկման անհրաժեշտությունը:

ԵԽԽՎ-ն Բաքվին կոչ է արել ազատել հայ գերիներին և բացել Լաչինի միջանցքը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունել է «Առաջընթացը Վեհաժողովի մոնիտորինգային գործընթացներում» (հունվար-դեկտեմբեր 2022թ․) բանաձևը: «Քվեարկությամբ ընդունվել են բանաձևում Հայկական պատվիրակության կողմից առաջարկված փոփոխությունները՝ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու և Լաչինի միջանցքի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոցները կատարելու վերաբերյալ»,- նշված է Եվրոպայի խորհրդում Հայաստանի ներկայացուցչության տարածած հաղորդագրությունում։ «Վեհաժողովն արձանագրում է հանձնաժողովի շարունակական ուշադրությունը […]

«Որքա՞ն օգտակար է ՄԱԿ-ը, եթե այն չի պաշտպանում իր հիմնարար սկզբունքները»․ Զոհրաբ Մնացականյանի հոդվածը Newsweek-ում

Հայաստանի նախկին արտգործնախարար, Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) 2014-2018թթ․ Հայաստանի մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը հոդված է հրապարակել «Newsweek» պարբերականում՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակմանը և այս հարցում ՄԱԿ-ի անբավարար արձագանքին։ «Արմենպրես»-ը ներկայացնում է «Որքան օգտակար է ՄԱԿ-ը, եթե այն չի պաշտպանում իր հիմնարար սկզբունքները» խորագիրը կրող հոդվածը՝ […]

Հրազդանի թիվ 11 դպրոցում աշակերտն անհայտ գազ է օգտագործել. 12 երեխա տեղափոխվել է հիվանդանոց

Հրազդանի թիվ 11 դպրոցում աշակերտներից մեկի կողմից անհայտ գազ օգտագործելու հետևանքով ինքնազգացողության վատացմամբ շտապօգնության մեքենայով Հրազդանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 9-14 տարեկան 12 երեխա, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Երեխաները տեղափոխվել են Հրազդանի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության բաժանմունք։ Տուժածներից 4-ն արդեն տուն են գնացել։ ԲԿ-ում գտնվողների վիճակը գնահատվում է բավարար։

Չնայած հսկայական բացասական ազդեցությանն ու դժվարություններին՝ ճգնաժամը ստիպում է նաև դասեր քաղել. Ռուբեն Վարդանյան

Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն (Ruben Vardanyan) այցելել է Մարտակերտի շրջանի Հաթերք, Դրմբոն, Վանք համայնքներ, աշխատանքային հանդիպումներ ունեցել նշված և հարակից գյուղերի համայնքապետերի և բնակչության հետ: Պետնախարարին ուղեկցել են ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Գալստյանը, ԱՀ Ազգային ժողովի «Արցախի Ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը, Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար […]

Ղարաբաղը ձեզ համար լոկ տարածք է, իսկ մեզ համար՝ հայրենիք. լավ հիշեք՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Մամիջանյանն՝ ադրբեջանցիներին

Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, ԵԽԽՎ լիագումար նիստում, արձագանքելով ադրբեջանցի պատվիրակների ելույթներին, հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ «Չեմ կարծում, որ 3 րոպեն բավական է արձագանքելու համար բոլոր այն կեղծ թեզերին, որոնք հնչեցրեցին Ադրբեջանի ներկայացուցիչները: Բայց, հարգելի՛ գործընկերներ, դուք բոլորդ տեսնում եք ստեղծված իրավիճակը։ Աշխարհը, […]

Հրդեհի հետևանքով 15 զինվորի մահվան գործով կալանավորվել է զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալը

ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ի նկատմամբ, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը՝ երկու ամիս ժամկետով: Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդել էր, որ մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2023 թվականի հունվարի 25-ին որոշում է կայացվել ՀՀ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԴեկտեմբերիՓետրվարի