21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 17, 2023

Սերժ Սարգսյանի վարած բանակցային գործընթացում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը եղել է միշտ. Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Նոր լսում էի «քպ» կուսակցության պատգամավոր անդրանիկ քոչարյանի հարցազրույցը. նա մոռանալով, որ իրենք են այսօր ՀՀ և ԱՀ անվտանգության պատասխանատուն, չխոսելով գերիների մասին, չխոսելով ՀՀ սահմաններն օկուպացրած ադրբեջանական զինված խմբերի մասին, չխոսելով այն մասին, թե իրենք ինչ քայլեր են ձեռնարկում, որպեսզի բացվի Արցախը Հայաստանին […]

Լաչինի միջանցքի փակումը Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ ագրեսիայի դրսևորման նոր եղանակ է. Արտակ Զաքարյան

Լաչինի միջանցքի փակումը Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ ագրեսիայի դրսևորման նոր եղանակ է` Հայաստանի իշխանությունների սխալ և թուլամորթ քաղաքականության հետևանքով: ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը: Զրուցակիցը նշում է՝ Արցախի անվտանգային խնդիրները նաև ՌԴ պատասխանատվության հարցն են, սակայն ՀՀ իշխանությունների «անհեռատես և տգետ» քաղաքականության արդյունքում չի հստակեցվել ՌԴ խաղաղարար առաքելության մանդատի […]

Զինված ուժերի վերականգնումն ու բարեփոխումը պատշաճ չի իրականացվում․ Տիգրան Աբրահամյան

Հարցազրույց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հետ։ -ԱԺ մի շարք ընդդիմադիր պատգամավորների մանդատից զրկելու հարցը դարձյալ ԱԺ խորհրդի օրակարգում էր։ Ներկայացված էր 22 անուն, բոլորը՝ «Հայաստան» խմբակցությունից, թեև «Պատիվ ունեմ»–ն էլ էր բոյկոտում նիստերը։ Ստացվում է «Հայաստան»–ը ավելի ընդդիմադիր է, և իշխանությունը «ա՞չք է փակում» ձեր բացակայությունների վրա։ –Ովքեր կարծում են, որ խնդիրը […]

Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը վերականգնվել է

Վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը խափանվել էր Ադրբեջանի կողմից այսօր՝ ժամը 13.00-ին: «Արցախգազ» ընկերությունը տեղեկացնում է, որ այս պահին իրականացվում են համապատասխան պրոֆիլակտիկ-վերականգնողական աշխատանքներ՝ գազամատակարումն ապահովելու նպատակով: Նախատեսվում է, որ երեկոյան գազի մատակարարումը կվերականգնվի ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում: Գազ սպառող բաժանորդներին «Արցախգազը» հորդորում է լինել ուշադիր և պահպանել անվտանգության կանոնները, ստուգել գազի […]

«Այդ ի՞նչ է լինելու Հայաստանի ողջ տարածքում, որ եվրոպացի դիտորդները պետք է դրան հետևեն». Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կարդում եմ պետական լրատվական «Արմենպրես» գործակալության տեքստը 2 տարով Հայաստան ԵՄ դիտորդական նոր առաքելություն ուղարկելու մասին։ Կարևոր մեջբերում. «… ի տարբերություն անցած հոկտեմբերին ուղարկված քառասուն հոգանոց խմբի, որը տեղակայվել էր հայ-ադրբեջանական սահմանին, այս անգամ եվրոպացի դիտորդները պարեկություն կանեն Հայաստանի ողջ տարածքում»։ Միանգամից հարց է առաջանում. այդ ի՞նչ է […]

Կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին լրացուցիչ միջոցներ ձեռնարկել ԼՂ-ում ծանր իրավիճակը կանխելու համար. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Լաչինի ճգնաժամի վերաբերյալ պաշտոնական նամակով դիմել է 30-ից ավելի երկրների խորհրդարանների ղեկավարներին և միջազգային խորհրդարանական կազմակերպությունների նախագահներին: Գրության մեջ, մասնավորապես, ուշադրություն է հրավիրվում արդեն մեկ ամսից ավելի Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի շրջափակման հարցին: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից: Նամակում ասվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի […]

«Не постоянная у них любовь… Հերթական կանխատեսումս իրականություն է դարձել». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անհամեստ է ասել, որ հերթական կանխատեսումս իրականություն է դարձել։ Մեկ տարի առաջ էի գրել սա, հետեւելով այդ պահին Նիկոլին պաշտպանելու ռուսական ինֆոդաշտի ճիգերին։ Не постоянная у них любовь…»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԴեկտեմբերիՓետրվարի