21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 16, 2023

Խնդիր կա Արցախի պետական ինստիտուտները չքանդելու, չվերացնելու՝ այդպիսով Ադրբեջանին մեծ ծառայություն չմատուցելու. Աբրահամ Գասպարյան

Այս տարածաշրջանում երկու կարևոր գաղափար պետք է ամրագրել՝ հայ-թուրքական խնդիրը ունի հազար տարվա պատմություն. չկա Արցախի հարց, Սյունիքի հարց, կա հայկականությունը պահպանելու հարց, էկզիստենցիալ հարց, «Ինչպես պահել Արցախը հայկական» թեմայով փորձագիտական քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ, «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի ղեկավար Աբրահամ Գասպարյանը։ «Արցախը հայկական պահել ձևակերպումն արդեն իսկ նշաձող իջեցնել է, դու եկել ես հարցադրման՝ […]

Շրջափակումը փոխում է պետության առաջնահերթությունները. Ռուբեն Վարդանյան

Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի (Ruben Vardanyan) ղեկավարությամբ այսօր տեղի է ունեցել շտաբի հերթական նիստը: Պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ներկայացնելով ընթացիկ իրավիճակը, նշել է, որ շրջափակումը նոր մարտահրավերներ է առաջ բերում: «Շրջափակումը փոխում է տնտեսությունն ու պետության առաջնահերթությունները: Պետությունն արդեն ստիպված է արձագանքել շրջափակման հետևանքով տնտեսական և սոցիալական ոլորտներում առաջացող խնդիրներին՝ վերանայելով […]

Չենք կարող հեռվից դիտել, թե ինչքան կդիմանա Արցախը. Արցախը միայնակ է պայքարում, այս աննորմալ իրավիճակը մենք չենք կարող թույլ տալ. Արմեն Ռուստամյան

Արցախցիները չպետք է թույլ տան որևէ քայլ, որը կարող է խաթարել միասնականությունը, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Նա ասաց, թե առաջնային մանդատ ունեցող բոլոր անձինք Արցախում պետք է տեր կանգնեն իրենց լեգիտիմությանը, որովհետև լեգիտիմության շուրջ պետք է ձևավորվի միասնական մթնոլորտ: Խոսելով Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանի հնարավոր հրաժարականի մասին՝ […]

Սպառնալիքները Հայաստանի ու Արցախի գլխին մեծանում են. ՀԱՊԿ զորավարժություններից հրաժարվելը չի նվազեցնում ադրբեջանական հնարավոր հարձակման հավանականությունը. Տիգրան Աբրահամյան

ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը, առաջին հերթին, ուղղված է Զինված ուժերի մարտունակության բարձրացմանը, լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: «ՀԱՊԿ-ի ֆորմատում այն ուղղված է ոչ միայն մարտունակության բարձրացմանը, այլ նաև՝ զորքերի ներդաշնակեցմանը», – ասաց նա: Ըստ Աբրահամյանի՝ Ռուսաստանի քայլը՝ զորավարժություններ այս տարի Հայաստանում անցկացնել, ունեցել է քաղաքական նշանակություն ու հիմք՝ պայմանավորված Հայաստանում ստեղծված […]

Ի՞նչ ընտրության պետք է մասնակցի ցեղասպանվող ժողովուրդը.Գևորգ Գևորգյան

Ռազմական,հասարակական գործիչ,Արցախյան պատերազմի ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը գրում է Երեկ, պայքարող Արցախին նորից խփեցին թիկունքից շրջանառության մեջ դնելով արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրության գնալու մտադրության մասին խոսակցություններ։ Ի՞նչ ընտրության պետք է մասնակցի ցեղասպանվող ժողովուրդը։ Սա ընդամենը Արցախը վեջնականապես ոչնչացնելու և ադրբեջանին հանձնելու ծրագրի մի մասն է։ Որի համար էլ գործի շ են դրել բոլոր միջոցները։ Մյուս […]

Արցախում ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով առնվազն 3 400 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը

14 երեխա գտնվում է Արցախի մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, ասված է Արցախի տեղեկատվական շտաբի ամենօրյա տեղեկագրում: «9 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Արդեն 132 երեխա ծնվել է շրջափակման մեջ: ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով շուրջ 400 քաղաքացի զրկվել է […]

ՀՀ ու Արցախի իշխանությունները կարևորագույն հարցերի շուրջ հակասություններ ունեն․ Տիգրան Աբրահամյան

ՀՀ ու Արցախի իշխանությունները կարևորագույն հարցերի շուրջ հակասություններ ունեն, այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։  «Կան սկզբունքային հարցեր, որոնք ազդում են և՛ Հայաստան-Արցախ հարաբերությունների վրա, և՛ մարդկային հարաբերությունների վրա, այդ թվում՝ աշխատաքային։ Եվ չի բացառվում, որ դա որոշակի ազդեցություն ունենա նաև այդ ծրագրերի վրա, բայց կարծում […]

«Արցախից եկող տեղեկատվությունը մտահոգություն է առաջացնում». Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքում գրել է. «Վերջին օրերին մտահոգություն է առաջացնում Արցախից եկող տեղեկատվությունը։ Վստահ եմ, որ Արցախի պետական կառավարման համակարգի շուրջ բոլոր լուծումների հիմքում պետք է լինի Արցախի պետականության ամրապնդման, պետական ինստիտուտների պահպանման, արցախահայության խնդիրների կարգավորման և ռուս խաղաղապահների հետ սերտ համագործակցությամբ անվտանգության ապահովման հրամայականը։ Մենք այլ ճանապարհ պարզապես չունենք։ Հայաստանն ու Արցախը […]

Հոլիվուդը հաստատ կնախանձեր նման արկածային սցենարների հեղինակներին. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Պատգամավոր Աննա Մկրտչյանի ճանապարհն առանց բացատրության փակելու համար, ոստիկանը (կոչումը` ենթասպա) կարող էր մի փոքր ծառայողական էթիկա ունենալ, մի փոքր էլ էլեմենտար կուլտուրա: Սակայն, իր ծառայության իմաստին անհաղորդ հայացքով կարմրաթշիկ ոստիկանից երևում էր, որ քաղաքավարությունը շատ հեռու է նրանից: Հույս կար, որ գոնե մեքենայի ազդանշանների ձայնից մոտեցող կին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԴեկտեմբերիՓետրվարի