22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ուղղակի կառաջարկեմ գալ, մեր կողքին կանգնել ու տեսնել, թե ինչքան մեծ դեր է խաղում ռուս խաղաղապահն այսօրվա իրավիճակում. Ռուբեն Վարդանյանը՝ Փաշինյանին

Ես ուղղակի չեմ ուզենա մեկնաբանել քաղաքական գործչի խոսքերը, ուղղակի կառաջարկեմ գալ, մեր կողքին կանգնել ու տեսնել, թե ինչքան մեծ դեր է խաղում ռուս խաղաղապահն այսօրվա իրավիճակում այստեղ, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ արձագանքելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ռուս խաղաղապահների վերաբերյալ արած հայտարարություններին։

«Ինձ թվում է՝ խոսքերն ուղղակի արժեքը կորցրել են։ Ռուս խաղաղապահների մոտ, իսկապես, ծանր իրավիճակ է։ Իհարկե, մենք կուզենայինք, որ ռուս խաղաղապահների մոտ ավելի հստակ լինի իրենց մանդատը, ավելի երկարաժամկետ և ավելի խոշոր անձնակազմ լինի այստեղ ներգրավված։ Իրենք չլինեին՝ հիմա մենք կարող է շատ ավելի դժվար իրավիճակում լինեինք։

Դրսում ապրելով գնահատելը շատ հեշտ է։ Մենք այստեղ տեսնում ենք իրենց իրավիճակը և ամեն կերպ համագործակցում ենք այդ իրավիճակից դուրս գալու բանաձևը գտնելու համար։ Դա միակ ճանապարհն է, քննադատելով ոչ մի բանի չենք հասնի, միայն կօգնենք Ադրբեջանին։ Ռուս խաղաղապահները պետք է մնան այստեղ տասնյակ տարիներով և ապահովեն անվտանգությունը», – ասաց Ռուբեն Վարդանյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ՌԴ խաղաղապահ զորախումբը չի կատարում ստանձնած պարտավորությունը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ