05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2023

Իրանի հայ համայնքն ու հայկական եկեղեցին չեն ընդունել Աննա Հակոբյանին. «ժողովուրդ»

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հունվարի 18-ին դուստրերի հետ այցելել էր Իրան՝ մասնակցելու «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարին»: Աննա Հակոբյանը սոցցանցերում ջանք ու եռանդ չէր խնայում, պարբերաբար լուսանկարներ էր հրապարակում, որպեսզի ցույց տա, թե ինչ «ջերմ» մթնոլորտում է անցել իր՝ Թեհրան այցը, ինչպիսի լավ ընդունելության է արժանացել այնտեղ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, սակայն, ոչ՛ տեղի հայ համայնքը, […]

Փորձել են «կոնտակտի դուրս գալ», բայց մերժվել են. «Փաստ»

«ՀՀ օրվա իշխանությունները վերջին 4,5 տարվա ընթացքում առաջնային գործը, որ արել են, եղել է ՀՀ նախկին իշխանություններին և նրանց ներկայացուցիչներին թիրախավորելն ու անվանարկելը։ Ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլև իշխանության մյուս ներկայացուցիչները ևս այս ամբողջ ընթացքում մշտապես ցեխ են շպրտել նրանց ուղղությամբ, ավելին՝ ներկայում էլ շարունակում են։ «Փաստ» թերթի տեղեկություններով, սակայն, արտաքին ճակատում ստեղծված բարդագույն իրավիճակով […]

ՔՊ դռնփակ նիստում որոշում կայացվեց. Վահան Նարիբեկյանը կհեռանա. «Ժողովուրդ»

Ազգային ժողովում երեկ կայացած Քաղաքացիական պայմանագիր խմբակցության փակ նիստի ժամանակ որոշում է կայացվել, որ պատգամավորների օգնականները պարգևավճար չեն ստանա, թեման կփակվի, սակայն ԱԺ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանը հրաժարական կտա։ Armlur.am-ը գրել էր, որ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը դռնփակ նիստ է անցկացնում Ազգային ժողովում։ Գրել էինք, որ նիստի հիմնական թեման խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի և քարտուղար Արթուր […]

Խաղաղության քողի տակ Աննա Հակոբյան-Նիկոլ Փաշինյան զույգը շարունակում է պարտություն պարտադրել բանակին. 168.am

168․am-ը գրում է․ Բանակի օրվան ընդառաջ՝ հունվարի 27-ին, Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում հերթական անգամ փիլիսոփայել է խաղաղություն ասվածի շուրջ, թե «խաղաղությունն Աստծո կողմից ուղարկվող հրաշք չէ, այն ընդամենը նպատակ է, պարզ, որոշակի, մարդու համար խիստ հասանելի նպատակ»: Այնուհետ Հակոբյանը շարունակել է՝ ««խաղաղությունը «չի լինում», խաղաղությունը «անում են»», և, որ խաղաղությունը հետևանք […]

Ադրբեջանը, կարծես թե, հաստատակամ է Լեռնային Ղարաբաղի հայերին «խեղդելու» հարցում. եթե անհապաղ միջոցներ չձեռնարկվեն, ԼՂ հայերը անհնարին ընտրության առջև կկանգնեն. Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Եթե ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, Լեռնային Ղարաբաղի հայերը անհնարին ընտրության առջև կկանգնեն՝ թողնել իրենց պապենական տները կամ մնալ այնտեղ և սովամահ լինել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ՄԱԿ-ի դատարանում՝ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հայցի լսումների ընթացքում: Նախ մատենավարը ներկայացրեց […]

ՀՀ ԱԳՆ-ն խորը մտահոգություն է հայտնել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի և հայերի վրա հարձակումների կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն իր խորը մտահոգությունն է հայտնել Երուսաղեմի քրիստոնեական հաստատությունների դեմ բռնությունների վերջին գործողությունների կապակցությամբ: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է. «Մենք խորապես մտահոգված ենք բռնությունների և վանդալիզմի վերջին գործողությունների կապակցությամբ՝ ուղղված Երուսաղեմի քրիստոնեական կրոնական հաստատություններին, այդ թվում՝ Հայոց պատրիարքարանին և Հին քաղաքի հայ բնակիչներին»: Ավելի վաղ Երուսաղեմի Հայոց […]

Երբ քեզ վրա հող էին լցնում կանգնել էի փոսում, չէի թողնում քարեր ընկնեն քեզ վրա. զոհված զինծառայողի հոր նամակը որդուն

Զոհված Դավիթ Գիշյանի հայրը` Բարսեղ Գիշյանը նամակ է հրապարակել` ուղղված որդուն։ ՆԱՄԱԿ ԶՈՀՎԱԾ ՈՐԴՈւՍ ․․․ քո և ծնունդը տեսա և մահը։ Մի երջանիկ օր ծննդատանը բժիշկը ներս կանչեց, որ քեզ՝ իմ նորածին որդուն տեսնեմ։ Մի օր էլ, երբ 19 տարեկան էիր, ներս կանչեցին, որ քո զոհված մարմինը ճանաչեմ։ Այդ անիծյալ դուռը հենց որ բացեցին, դու […]

«Քո բոլոր ճանապարհներում Աստծո՛ւն ունեցիր աչքիդ առաջ»

Պողոս առաքյալի միջոցով ասված՝ Աստծու այն խոսքը, թե՝ ապրեցե՛ք այնպես, ինչպես վայել է ձեր կոչումին, որին հրավիրեց ձեզ Աստված (Եփես. 4:1), ուղղված է բոլորին, քանի որ բոլորն անխտիր կոչում և հրավեր ունեն Աստծու կողմից: Բոլորն առանց բացառության կանչված են Աստծու Արքայություն, քանի որ անհնար է, որ Աստված կողմնակալ լինի, այսինքն՝ մեկին հրավիրի իր Արքայություն, մյուսին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԴեկտեմբերիՓետրվարի