05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Փորձել են «կոնտակտի դուրս գալ», բայց մերժվել են. «Փաստ»

«ՀՀ օրվա իշխանությունները վերջին 4,5 տարվա ընթացքում առաջնային գործը, որ արել են, եղել է ՀՀ նախկին իշխանություններին և նրանց ներկայացուցիչներին թիրախավորելն ու անվանարկելը։ Ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլև իշխանության մյուս ներկայացուցիչները ևս այս ամբողջ ընթացքում մշտապես ցեխ են շպրտել նրանց ուղղությամբ, ավելին՝ ներկայում էլ շարունակում են։

«Փաստ» թերթի տեղեկություններով, սակայն, արտաքին ճակատում ստեղծված բարդագույն իրավիճակով պայմանավորված, դեռևս նախորդ տարեվերջին ԱԳՆ-ում նախատեսել են «կոնտակտի դուրս գալ» և նախարարություն հրավիրել արտաքին քաղաքական ոլորտում առանցքային դերակատարություն ունեցած մի շարք նախկին պաշտոնյաների, դիվանագետների՝ ստեղծված փակուղուց ելքեր փնտրելու հարցեր քննարկելու նպատակով։

Թերթի ԱԳՆ աղբյուրը փոխանցում է, որ մոտ երկու տասնյակի հասնող նախկին պաշտոնյաներ, այդ թվում՝ դեսպաններ, մերժել են հրավերը, ոմանք՝ անգամ շատ կոպիտ։

Մեր ունեցած տեղեկություններով, միայն մի քանի լղոզված արձագանքներ են եղել, այն էլ՝ հիմնականում այն անձանց կողմից, ովքեր վերջին տարիներին դիվանագիտական ճակատում տեղի ունեցողի վերաբերյալ լատենտ դիրքորոշում ունեն և Փաշինյանի իշխանության վարած քաղաքականությանը երբեք կոշտ չեն արձագանքել»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ