15 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Համայնքապետերը լեղապատառ շտապել են մարզպետարան․ «Հրապարակ»

«Երեկ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը մարզպետարան է կանչել համայնքների ղեկավարներին՝ ասելով, որ կարեւոր հանձնարարականներ ունի տալու՝ պահեստազորում հաշվառված զինապարտների զորակոչի հետ կապված։ Համայնքապետերը լեղապատառ շտապել են մարզպետարան։

Նրանցից մեկն անգամ անհանգստացել էր. «Կարո՞ղ է թշնամին պատերազմ է հայտարարել, կանչում է մարզպետը, որ այդ մասին տեղեկացնի:

Նիստից հետո մարզպետը մեզ ասաց, որ համայնքապետերին հրավիրել է ծանոթանալու նոր զինկոմի հետ եւ խնդրելու, որ պատշաճ ծանուցեն եռամսյա վարժական հավաքներին զորակոչված անձանց, որպեսզի հետագայում խնդիրներ եւ իրավական պատասխանատվություն չառաջացնի անձանց համար»։

Մեզ հետ զրույցում նա հերքեց, թե պահեստազորում հաշվառվածների ցանկ է պահանջել՝ ասելով, որ դա գաղտնի ինֆորմացիա է, եւ համայնքապետերը չեն կարող դրան տիրապետել»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ