«Էս անհայրենիքների ուզած ապագան կերտում եք ձեր լռությամբ ու էս ամեն ինչին հարմարվելով ․․․ Արյունոտ են էն բոլորի ձեռքերը, ովքեր կողմ են այս իշխանությանը»,- գրել է Անի Երանյանը՝ կոչ անելով ՀՀ իշխանություններին սատարողներին այլևս չհետևել իր էջին։ Դերասանուհին հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով: Նախորդ անգամ Անի Երանյանը իր ինսթագրամյան էջի «Story» բաժնում «Առանց Նիկոլ Հայաստան» […]
Սոցիալական հարթակների թեման դարձյալ վարչապետի տիկինն է՝ վերջինիս հրապարակած տեսանյութը: «Մինչ Արցախում վիճակն օրհասական է, Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ, ձմռան ցրտին մարդիկ մնացել են առանց գազ, շուտով պարենային մթերքների դեֆիցիտ առաջ կգա, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ընդգծված ակտիվություն է շարունակում ցուցաբերել սոցցանցում՝ ցուցադրելով իրենց իշխանական փափուկ կյանքը: Այս անգամ տիկինը […]
Թուրքական Anadolu–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն անդրադառնալով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցին նշել է, թե հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ Թուրքիան վստահություն բարձրացնող քայլեր է արել՝ փոխադարձ բացելով օդային հաղորդակցությունը երկու երկրների միջեւ, ինչպես նաեւ առաջիկայում նաեւ օդային բեռնափոխադրումները։ «Թուրքիան եւ Ադրբեջանը քանի որ անկեղծ են, նույնպիսի անկեղծություն են ակնկալում Հայաստանից։ Որպես […]
ՔՊ-ում հակառուսական տրամադրությունները կրկին պիկի են հասել։ Չնայած Նիկոլ Փաշինյանը Լաչինի ճանապարհը փակելու թեմայով չի հանդիպել իր խմբակցության հետ, սակայն «լյուբիմչիկների» միջոցով փոխանցել է, որ երեկվա նիստի ելույթները կառուցեն ՌԴ խաղաղապահների դեմ, իրավիճակի ողջ պատասխանատվությունը դնեն ռուսական կողմի ուսերին։ ՔՊ-ում համոզված են, որ գործ ունենք ռուս-ադրբեջանական սադրանքի հետ, իսկ նպատակը միջանցք ստանալն է։ «Բայց չեն […]
Հայաստանի իշխանություններն ադրբեջանցի «բնապահպանների» կողմից Լաչինի միջանցքի փակումից միայն երկու օր անց ձայն հանեցին։ Մինչ այդ նրանք լուռ էին, բացառությամբ սովորական ու առանձնահատուկ հանձնարարություններով ինչ-որ դեսպանների, որոնք մեկ-երկու նախադասություն էին թվիթում Ադրբեջանի կողմից Արցախում հումանիտար աղետի սպառնալիք ստեղծելու մասին։ Իշխանության մյուս ներկայացուցիչները, ըստ ամենայնի, մեկ հրահանգով, սկսեցին խոսել գրեթե այն ժամանակ, երբ աշխարհի տարբեր երկրներ […]
Սեպտեմբերի վերջին Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Մենք կարծում ենք, որ Հայաստանը և Ադրբեջանը կարող են փոխադարձաբար ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ Ղարաբաղի քննարկման հիմնական շահառուն պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը՝ իր ընտրված ներկայացուցիչների միջոցով»: Թե՛ քաղաքական ուժերը, թե՛ փորձագիտական հանրույթը սա որակեցին որպես հաստատում այն բանի, որ Փաշինյանի պատկերացրած խաղաղության պայմանագրով Արցախը լինելու է […]
Օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահները զբաղվում են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի դեմ ներկայացված հանցագործության մասին հաղորդման դիմումով: Թերթին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահների ձեռքում կան տվյալներ, որ Ավանեսյանի ընտանիքի հետ կապված «Արմֆարմացիա» ընկերությունը գնումների գործընթացում ուշագրավ ակտիվություն է ցուցաբերել, ինչը շահերի բախում է: Թե ինչ հետեւանքներ կունենա այս քրգործը Անահիտ Ավանեսյանի գործունեության վրա, դժվար է ասել. ամեն […]