05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայաստանին դրսից որեւէ մեկը չի օգնելու, րոպե առաջ պետք է Ադրբեջանի հետ համաձայնագիրը ստորագրի. Չավուշօղլու

Թուրքական Anadolu–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն անդրադառնալով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցին  նշել է, թե հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ Թուրքիան վստահություն բարձրացնող քայլեր է արել՝ փոխադարձ բացելով օդային հաղորդակցությունը երկու երկրների միջեւ, ինչպես նաեւ առաջիկայում նաեւ օդային բեռնափոխադրումները։

«Թուրքիան եւ Ադրբեջանը քանի որ անկեղծ են, նույնպիսի անկեղծություն են ակնկալում Հայաստանից։ Որպես Հարավային Կովկասի երկրներ, մենք պետք է մեր խաղաղության եւ կայունության համար քայլեր անենք»,-ասել է Չավուշօղլուն։

Թուրքիայի ԱԳ նախարարը՝ ասել է, թե այստեղ որեւէ մեկը դրսից, Արեւմուտքից, Արեւելքից որեւէ բան չի ստանա՝ կոչ անելով Հայաստանին րոպե առաջ Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության համաձայնագիրը։

Չավուշօղլուն խոսել է խաղաղապահների դերի մասին՝ շեշտել է, թե ռուսներին է վերապահված խաղաղապահ միջնորդությունը եւ նրանք պետք է հետամուտ լինեն, որ ադրբեջանցի մասնագետների ստուգումները հանքաարդյունաբերության կենտրոններում որեւէ մեկը չարգելի։  «Այստեղ գլխավոր պարտականությունը ռուսներինն է։ Քանի որ իրենք են ուղիղ պատասխանատու Լաչինի միջանցքի գործունեության համար»։

Հիշեցնենք, Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն նախօրեին հայտարարել էր, թե Հայաստան–Արցախ միջանցքը փակելու հարցում Թուրքիան աջակցում է Ադրբեջանին։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ