ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդարձակ հոդվածով անդրադարձել է ադրբեջանցիների կողմից բնապահպանական ակցիայի անվան տակ Լաչինի միջանցքը փակելուց հետո ստեղծված իրավիճակին, Արցախի բնակչության համար անվտանգային գոյաբանական ռիսկերին, ելքերի հնարավոր ուղիներին: Ներկայացնում ենք Մնացականյանի հոդվածն ամբողջությամբ. «Պահը օրհասական է. նորից և նորից քննության է ենթարկվում մեր դիմադրության ներուժը: Մեր առջև կանգնած մարտահրավերները բազմաշերտ են […]
Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Ռուս խաղաղապահներն էլ ի պատասխան ադրբեջանական դիսկոտեկայի բերել են բարձրախոսներ և միացրել “Прощание славянки”քայլերգը։ Լաչինի միջանցքը շարունակում է մնալ փակված շրջափակման մեջ պահելով 120.000 մարդու»։
Ռուսաստանն անհանգստացած է Լաչինի միջանցքի արգելափակմամբ, Մոսկվան ակնկալում է, որ մոտ ապագայում տրանսպորտային հաղորդակցությունը կվերականգնվի, հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։ «Մենք մտահոգված ենք Լաչինի միջանցքի արգելափակմամբ, դա պայմանավորված է հանքերի շահագործման հարցում կողմերի տարաձայնություններով։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և ռուսական խաղաղապահ զորակազմը այս օրերին ակտիվորեն աշխատում են իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ։ Մենք ակնկալում ենք […]
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Յուրաքանչյուր անգամ, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները, ստեղծված իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարության տեքստ են պատրաստում, մի վերջին հույս ունենալով, որ ԱԺ դավադիր մեծամասնությունն ի վերջո կգիտակցի ազգային շահերը միասնաբար արտահայտելու և դրանց համար կռիվ տալու կարևորությունը: Յուրաքանչյուր անգամ, ԱԺ մեծամասնությունը ձախողում է ազգային շահերի շուրջ միասնական […]
ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստան-Արցախ ճանապարհը փակելուն։ Հայաստանի հավաքականի նախկին ավագը կոչ է արել միջազգային հանրությանն ուշադրություն դարձնել այս փաստին, փոխանցում է armsport-ը։ «Լեռնային Ղարաբաղում 30 հազար երեխայի ճակատագիր է վտանգված։ Երկուշաբթի Ադբեջանը փակել է Լեռնային Ղարաբաղի՝ Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը, որով Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ստանում […]