06 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Ռուսաստանն անհանգստացած է Լաչինի միջանցքի արգելափակմամբ. Զախարովա (Տեսանյութ)

Ռուսաստանն անհանգստացած է Լաչինի միջանցքի արգելափակմամբ, Մոսկվան ակնկալում է, որ մոտ ապագայում տրանսպորտային հաղորդակցությունը կվերականգնվի, հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։

«Մենք մտահոգված ենք Լաչինի միջանցքի արգելափակմամբ, դա պայմանավորված է հանքերի շահագործման հարցում կողմերի տարաձայնություններով։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և ռուսական խաղաղապահ զորակազմը այս օրերին ակտիվորեն աշխատում են իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ։ Մենք ակնկալում ենք մոտ ապագայում լիարժեք տրանսպորտային հաղորդակցության վերականգնում», – ասել Է դիվանագետը։

Նա նաև ընդգծել է, որ ռուս խաղաղապահների նկատմամբ մեղադրանքներն ու սադրիչ գործողություններն անթույլատրելի և հակաարդյունավետ են, «որտեղից էլ, որ դրանք բխեն»:

«Ռուսական խաղաղապահ զորակազմը արդյունավետորեն կատարում է իր խնդիրը՝ հանդես գալով որպես տարածաշրջանում կայունության երաշխավոր», – նշել է Զախարովան:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ