24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2022

Ադրբեջանը վերականգնել է Արցախի գազամատակարարումը

Ադրբեջանը վերականգնել է Արցախի գազամատակարարումը: Սյս մասին հայտնեց Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը: «Ես լավ նորություն ունեմ: Առանց որևէ նախապայմանի, առանց որևէ զիջումների, հարևան պետությունը վերականգնել է գազի մատակարարումը մեզ համար: Սա իսկապես մեր հաղթանակն է, որովհետև մենք ուժեղ ենք, ցույց տվեցինք, որ չենք լքելու Արցախն ու խուճապի չենք մատնվելու»,- ասաց Վարդանյանը:

Մանրամասներ․ Ինչպես է կայացվել Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակման որոշումը․ Հրանտ Մելիք- Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մանրամասներ։ Ինչպես է կայացվել Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակման որոշումը Ս.թ. նոյեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, տարբեր հարթակներում ՀՀ վարչապետի հետ տեղի ունեցած բազում հանդիպումներից և այդ հանդիպումների ընթացքում այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացում մեծ ձեռքբերումներ ունենալուց հետո, Շուշիում հանդես եկավ հերթական հակահայ հայտարարություններով, ինչն այդ փուլում […]

Մասիս համայնքն այս տարի տոնականորեն չի զարդարվի

Այս տարի Մասիս համայնքը տոնականորեն չի զարդարվի, նաև չեն կազմակերպվի տոնական մեծ միջոցառումներ։ Այս մասին  ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը: «Հարգելի՛ հայրենակիցներ, Մասիս խոշորացված համայնքի սիրելի՛ բնակիչներ, Հաշվի առնելով մեր երկրում և Արցախում առկա իրավիճակը, հարգելով Արցախյան պատերազմներում անմահացած հերոսների հիշատակը՝ Մասիս համայնքն այս տարի տոնականորեն չի զարդարվի, և չեն կազմակերպվի […]

Հունաստանի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով

Հունաստանի արտգործնախարարությունը Ադրբեջանին կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով: Այս մասին ասված է Հունաստանի ԱԳՆ Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում: «Հունաստանն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժման և տրանսպորտի ազատությունն ու անվտանգությունը՝ առանց որևէ նախապայմանի՝ համաձայն 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության: Տեղի բնակչությունը պետք է պաշտպանված լինի դժվարություններից և տառապանքից»,- նշված է […]

Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի ու Արցախի համար սպառնալիք են ու թշնամի. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի ու Արցախի համար սպառնալիք են ու թշնամի։   Ով այլ կերպ է մտածում՝ պարզ դավաճանում է ազգային շահին»։

2020թ. սեպտեմբերի 26-ից առ այսօր, մենք «ճաշակում» ենք «թավշյա հեղափոխության» նպատակի դառը, արյունոտ ու աղետալի պտուղները. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Քաշաթաղի ճանապարհը չէր փակվի, հարյուրավոր այլ պրոբլեմբեր չէին լինի, եթե ընտրողն ունենար պատասխանատվություն:   Գունավոր հեղափոխությունները հենց այնպես չեն լինում: Սերբական բուլդոզերների, վրացական վարդերի, ուկրաինական նարնջագույն, լիբանանյան կեդրերի, ղրղզական կակաչների կամ հայկական թավշյա գունավոր հեղափոխությունյունները չեն կազմակերպվել նրա համար, որ այդ երկրների ժողովուրդները լավ […]

Լաչինի միջանցքի շրջափակումը մարտահրավեր է ռուսական խաղաղապահ առաքելությանը

«Լազարյան ակումբը» տարածել է ՌԴ պետդումայի պատգամավոր, ակումբի համակարգող Կոնստանտին Զատուլինի հայտարարությունը՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որում մասնավորապես ասվում է. «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում վտանգավոր սրվել է. Ադրբեջանն արդեն մի քանի օր է՝ փակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը Հայաստանի Հանրապետության հետ կապող միակ ճանապարհը։ Ադրբեջանական կողմը կոպտորեն խախտում է Ռուսաստանի, Հայաստանի և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի