ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի մարտի 1-ին կայացած նիստում քննարկվեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման մասին հարցը: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի համար սահմանել հետևյալ սակագները. 1) ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի №1122-Ն որոշման համաձայն սոցիալապես անապահով ընտանիքների […]
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի համար զարմանալի չէ, որ ԱԺ պատգամավորները տարրական իրավունքի նորմերի ոտնահարում են դրսևորում՝ դեռևս Սահմանադրական դատարանում վարույթ չընդունված հարցի վերաբերյալ հայտնելով կարծիք: «Սա խիստ մտահոգիչ է, բայց դա ձեր հետագա մեղադրական դատավճռի մեջ նույնիսկ տեղ էլ չի գտնի, որովհետև այլ մեղսագործությունները շատ ավելի շատ են», – ասաց պատգամավորը՝ […]
Այս իշխանությունները պետք է հեռանան, որպեսզի կարողանանք կտրել այն պարտությունների շղթան, որը մեզ հետապնդում է և կարողանանք ձևակերպել այն օրակարգը, որով հետագայում պետք է ապրենք, «Հայկական օրակարգ» հետպատերազմյան անելիքներ թեմայով քննարկմանն ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ «Ունենք լրջագույն անվտանգային խնդիրներ, չլուծված արցախյան հակամարտության հարց, ՀՀ սուվերեն տարածքում արդեն երկար ժամանակ գտնվող թշնամու զինուժ, […]
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Գևորգյանը «Հայկական օրակարգ» հետպատերազմյան անելիքներ թեմայով քննարկմանը հայտարարեց, թե Հայաստանում ռիսկեր տեսնում է, և դրանք ավելի շատ տեխնոլոգիական են։ «Ռիսկ եմ տեսնում մեր ներքաղաքական գործընացներում այն առթիվ, որ մենք անընդհատ խոսում ենք անցյալի ու ներկայի մասին, այնուամենայնիվ, չենք կարողանում կենտրոնանալ ապագայի, ելքերի, խնդիրների վրա և այդ քննարկման շուրջ կոնսենսուս չի ձևավորվում», – […]
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԵՄ -ն ու հավաքական Արեւմուտքը մի օր չտեսանք «շուխուր» անեն, որ ԵՄ անդամ Կիպրոսի 38 տոկոսը 1974-ից Թուրքիայի կողմից օկուպացված է ու ծանր սանկցիաներ կիրառեն թուրքերի նկատմամբ։ Նույնը նաեւ Արցախի մեծ մասն օկուպացրած ադրբեջանցիների նկատմամբ սանկցիաներ չեն կիրառում։ Մի օր չեղավ հայերի ու հույների համար «քաղաքակիրթ» աշխարհը […]
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք: ՄՈԽՐԵՆԵՍ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։ Գյուղը տեղաբաշխված է հանրապետության հարավային հատվածում։ Այն Հադրութից գտնվում է 28 կմ հեռավորության վրա, իսկ Ստեփանակերտից՝ 61 կմ հեռավորության վրա։ Համայնքը լեռնային է, […]
Մարտի 1-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 324 նոր դեպք: Կատարվել է 4076 թեստավորում, առողջացել՝ 1239 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 քաղաքացի։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 420 156 դեպք, որոնցից 402 916-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 7150 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8478 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան […]