22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2022

Փաշինյանի կալավանցի օգնականը՝ մարզպետ

Վարչապետի նախկին խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը նշանակվեց Սյունիքի մարզպետի պաշտոնում։ Հարցը ներառված էր կառավարության նիստի օրակարգում։ Հիշեցնենք՝ Ռոբերտ Ղուկասյանը վարչապետի որոշմամբ փետրվարի 16-ից մեկամսյա ժամկետով գործուղվել էր Սյունիքի մարզ։  Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց Սյունիքի մարզպետի պաշտոնը իրեն վստահելու համար: «Վստահեցնում եմ ձեզ, որ կանեմ առավելագույնը, որ արդարացնեմ Սյունիքի ազգաբնակչության և ձեր սպասելիքները», – ասաց Ռոբերտ Ղուկասյանը:  Ավելի վաղ […]

«Դվինում» 800 հոգու հյուրասիրություն՝ 13 մլն դրամի չափով. ՊՆ-ն կնշի Զինված ուժերի կազմավորման 30-ամյակը

ՀՀ Զինված ուժերի կազմավորման 30-ամյակը կնշվի «Դվին» հյուրանոցում, հրավիրված կլինի 800 մարդ, յուրաքանչյուրի հյուրասիրության համար կծախսվի 16.653 դրամ, ընդհանուր ծախսը կկազմի 13 միլիոն 322 հազար դրամ։ Այս մասին որոշումն այսօր չզեկուցվող հարցերի օրակարգում ընդունվեց գործադիր մարմնի նիստում։ «Ստեղծված իրավիճակում ակնհայտ է Հայոց բանակի արժևորման և մեծարման անհրաժեշտությունը», – այսպես է նշված որոշման հիմնավորման մեջ։ Բացի […]

Հայկական օրակարգ. անձերից ու քաղաքական շահերից վեր

Այլընտրանքային նախագծեր խումբը սկսում է «Հայկական օրակարգ» ծրագիրը։ Նպատակն է՝ հնարավորիս լայն ընդգրկումով քննարկել մեր երկրի բարդ խնդիրները, անելիքները, պատերազմից ու պարտությունից  հետո Հայաստանի վերականգնման ճանապարհը՝ չխուսափելով որևէ դժվար կամ ցավոտ հարցից։ Այս ծրագիրը պետք է լինի մտքերի, գաղափարների, առաջարկների, գործողությունների հարթակ։ Մենք մեր առջև դրել ենք այդպիսի խնդիր։ Սա չի լինելու բացառապես գործող իշխանությանը […]

Հայաստանում մեկ օրում արձանագրվել է 18 մահ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 259 նոր դեպք

Մարտի 3-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 342 նոր դեպք: Կատարվել է 3382 թեստավորում, առողջացել՝ 486 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 420 757 դեպք, որոնցից 404 157-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 6472 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8505 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան […]

Գյուղացիներին կոչ եմ անում մաքսիմալ շատ մշակել իրենց հողերը, սննդամթերքի գներն աճելու են. Վահան Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը գյուղացիներին կոչ է անում «մաքսիմալ շատ մշակել իրենց հողերը»։ «Այս բազմաթիվ մարտահրավերները հաշվի առնելով՝ ակնկալվում է պարենային անվտանգության լուրջ մարտահրավեր մի կողմից, բայց մյուս կողմից էլ տեսնում ենք, որ սննդամթերքի գներն աճելու են և գյուղատնտեսությունը դառնում է ավելի հրապուրիչ։ Այն, ինչ մեկ կամ երկու տարի առաջ ձեռնտու չէր, այս տարի ավելի գրավիչ […]

Հայաստանն այժմ ակտիվ ցիկլոնի գոտում է, եղանակը ցրտելու է. Սուրենյան

Վերջին երկու օրերին Հայաստանը գտնվում է բավականին ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, հանրապետության ամբողջ տարածքում դիտվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտում՝ անձրևի տեսքով։ Այս մասին ֆեյսբուքայն իր էջում գրել է ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Նրա խոսքով, հանրապետության առանձին շրջաններում, մասնավորապես Ամասիայում, Ֆանտանում, Ապարանում, Ամբերդում, Արագած լեռան մերձգագաթային […]

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե մարտի 2-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ՝ չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։

Մեծն խառնակիչը. «Հրապարակ»

Մարդը պառակտելու, խժդժություններ առաջացնելու մեծ ձիրք ունի եւ դա կիրառում է ամենուր։ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը կարող էր խաղաղ ընթանալ, նախարարներ-պատգամավորներ երկխոսությունը՝ կիրթ մթնոլորտում, եթե ընդդիմադիր պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանի հարցին չորոշեր պատասխանել Նիկոլ Փաշինյանը։ Հավանաբար, հող տալու թեման նրա համար ցավոտ է, եւ նա կորցրեց հավասարակշռությունը՝ պատգամավորի մի արտահայտությունից։ Իսկ հարցը ոչ թե հող հանձնելուն էր վերաբերում, […]

ՔՊ-ական պատգամավորը մանիպուլացնում է. Ժողովուրդ

Նորընտիր իշխանությունները հաճախ ներկայացնում են տվյալներ եւ փորձում ցույց տալ, թե իրենք ձեռքբերումներ են ունեցել, սակայն հաճախ դրանք լինում են նախկին իշխանությունների՝ ՀՀԿ-ի ժամանակ ունեցած ձեռքբերումներ, որոնք վերագրվում են ՔՊ-ին: Մարտի 1-ին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը հայտարարեց, թե Հանրապետական կուսակցության իշխանության տարիներին կենսաթոշակները, աշխատավարձերը, ՀՆԱ-ն եւ բյուջեի մուտքերը մի քանի անգամ ավելացել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված