22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 7, 2022

Տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի թուլացումը հղի է թուրք-ադրբեջանական սպառնալիքի աճով. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի թուլացումը հղի է թուրք-ադրբեջանական սպառնալիքի աճով։   Բաքվի այսօրվա սադրանքն ակնհայտորեն կապ ունի նաեւ Արեւմուտք-Ռուսաստան խորացող հակամարտության հետ։ Շարունակվող հակամարտությունից թուրք-ադրբեջանական թշնամին հարմար առիթի դեպքում փորձելու է օգտվել։ Հայաստանի շահերից է բխում Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերի պահպանումն ու ամրապնդումը։ Մեր փոքր […]

Հայ ժողովուրդ , էս ինչ օյին բերեցին գլխիդ. Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Հայ ժողովուրդ , էս ինչ օյին բերեցին գլխիդՀայ ժողովուրդ , էս ինչ օյին բերեցին գլխիդ, դարերով ամենքին հայտնի էիր քո հյուրասիրությամբ, առատաձեռնությամբ, հյուրին հարգելու մեծահոգությամբ…էս ոնց կարողացան 4 տարում աղավաղել քո ազգային նկարագիրներից էս մեկը նույնպես․․․Ո՞ւր մնաց քո հյուրասիրությունը, հյուրին սիրելն ու հարգելը… Քաղաքում […]

Մարտի 8-ին «Հենարան» մամուլի ակումբում

Մարտի 8-ին՝ ժամը  12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի մեդիափորձագետ Տիգրան Աբրահամյանը: ԹԵՄԱ՝  Երասխի ուղղությամբ  հակառակորդի կողմից հնչեցրած  կրակոցները.   Ադրբեջանում հայ գերիների դատապարտումն  ու խոշտանգումները.  ՀՀ և  Արցախի սահմանների անվտանգությունը.  ՀՀ-ից Ալևի  փոխհատուցման պահանջը.  Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողությունների ազդեցությունը տարածաշրջանում:   Մարտի 8-ին՝ ժամը  13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը: ԹԵՄԱ՝  Երասխի ուղղությամբ  […]

Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք:   ՏՈՒՄԻ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։ Տումին տեղաբախշված է հանրապետության հարավային մասում։ Հադրութը շրջկենտրոնից գտնվում է 31 կմ հեռավորության վրա, իսկ Ստեփանակերտից՝ 67 […]

Ադրբեջանի իրական մտադրություններում խաղաղությունը բացակայում է. Արման Թաթոյան

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, անդրադառնալով այսօր ադրբեջանցիների կողմից տեղի ունեցած սադրանքին, գրել է. «Ադրբեջանական իշխանությունները գործում են միջազգային կանոնների հանցավոր խախտումներով և անմիջական պատասխանատվություն են կրում այսօր՝ մարտի 7-ին Երասխում ադրբեջանական նշանառու կրակոցներով ՀՀ զինծառայողներին հրազենային վիրավորումներ հասցնելու, նրանցից մեկին սպանելու համար: Չի կարելի անտեսել փաստերն առ այն, որ` 1. ադրբեջանական զինված […]

Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Լուրը հաստատել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։ Հիշեցնենք՝ Անթալիայում դիվանագիտական համաժողովը նախատեսված է անցկացնել մարտի 11-ից 13-ը։ 

Հակառակորդը կրակ է բացել Երասխի հատվածում. կա զոհ

Մարտի 7-ին՝ ժամը 12։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող, հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Նրանցից մեկը՝ ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության […]

Էլ քանի՞ մահ է անհրաժեշտ Ուկրաինայի երկինքը փակելու համար, ինչո՞վ են Խարկովում կամ Նիկոլաևում խաղաղ բնակիչները տարբերվում Համբուրգի կամ Վիեննայի բնակիչներից․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկուշաբթի հանդես է եկել հերթական տեսաուղերձով, որում արևմտյան երկրներին կրկին կոչ է արել օգնել Ուկրաինային օդային պաշտպանության հարցում: Նա ընդգծել է, որ խաղաղ ուկրաինացիներն արժանի են, որ երկինքը փակվի թշնամու հրթիռներից։   «Էլ քանի՞ մահ և կորուստ է անհրաժեշտ Ուկրաինայի երկինքը փակելու համար, ինչո՞վ են Խարկովում կամ Նիկոլաևում խաղաղ բնակիչները տարբերվում […]

Ադրբեջանցիները կրակել են Երասխի ուղղությամբ․ Արարատի մարզպետ

Ադրբեջանական կողմը կրակել է Արարատի մարզի Երասխ գյուղի ուղղությամբ. տեղեկությունը 24 News-ի հետ զրույցում հաստատել է Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը։ Նա նշել է, որ առայժմ վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՓետրվարիԱպրիլի